Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման փաստի հետ կապված Կեսարիայում հայտարարություն է հնչեցրել` կոչ անելով Հայաստանի հետ հարբերությունները դիտարկել կառուցողական տեսանկյունից: Ըստ Գյուլի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր քայլ է: Նա կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Վրաստանի խնդիրների լուծումը, հնարավորություն կտան ընդլայնել […]
12 Հոկտեմբեր 2009
Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Պատահականություն է թե զուգադիպություն, սակայն այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս այն բանից հետո, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բարձրաձայնել, որ […]
Հայ- թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ կապված Թուրքիայում հնչող առաջին գնահատականները հիմնականում ուղղված էին Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրսկանացվել է առաջին քայլը, որից իրենք մեծ բավարարվածություն են ստացել: Սակայն դրանով հանդերձ Էրդողանը համոզված է, որ Մեջլիսը փաստաթղթերը կվավերացնի միայն այն դեպքում, երբ կլուծվի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: […]
Թուրքական ԶԼՄ-ի արձագանքը արձանագրությունների ստորագրմանը Թուրքական լրատվամիջոցներն արձանագրությունների ստորագրման ձգձգման պահը բնորոշեցին այսպես` «երեքժամյա ճգնաժամի լարված ու ծանր պահեր, որ ապրեց թուրքական պատվիրակությունը»: Թուրքական մամուլն այսօր արդեն այդ բնորոշումներին հավելեց ևս մեկը` երեքժամյա ստորացուցիչ սպասում: Թուրքական ԶԼՄ-րը, որ մանրամասնորեն հետևում էին դեպքերին, վայրկյան առ վայրկյան արձագանքեցին զարգացումներին, այսպես. «22:10-ին (Հայաստանի ժամանակով) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն […]




