12 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 12, 2009թ. 13:57

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո  Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ  Ահմեդ Դավութօղլու բանավոր ելույթների տեքստերը դեռ 2 շաբաթ առաջ են հրապարակված եղել: Ըստ թուրքական ԶԼՄ-ների`«Արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը Դավութօղլու ելույթի բովանդակությունը չէր, որի որոշ հատվածների հետ իբր Նալբանդյանը համաձայն չի եղել, եւ ստորագրումը հետաձգվել […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 13:55

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:  Նախագահն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերը` մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղի դիտմանը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը կատարե՞լ է բոլոր այն պայմանները, որոնք ժամանակին հնչեցրել էր երկրի […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 13:25

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Քիշնևում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում վերջինս նշել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների հարցը, ասել է. «Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէր, որ Արդբեջանի նախագահը դժգոհել է բանակցությունների արդունքներից: Զարմանալին մի քանի մտքերի մեջ է։ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 13:20

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է թուրք պաշտոնյաների երեկվա հայտարարություններին, մասնավորապես, Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի մեջլիսը չի ստորագրի այդ արձանագրությունները: «Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այդուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ. իմ կարծիքով, այդ հայտարարությունները, առաջին […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 12:50

«ՀՀ խորհրդարանում Արձանագրությունները կքննարկվեն միայն ու միայն, երբ Թուրքիայի խորհրդարանը քննարկի և ընդունի որոշում: Ըստ էության, սահմանները Թուրքիան պետք է բացի: Եթե վարչապետ Էրդողանի հայտարարությունը վերլուծելու լինենք, նա ասաց, որ մինչև տարեվերջ սահմանը կբացվի և, կարծում եմ, ողջամիտ ժամանակը այդտեղ պետք է փնտրել», – նման հայտարարությամբ այսօր ասուլիսում հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 12:48

Երկու օրից կկայանա Թուրքիա–Հայաստան 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի վերջին հանդիպումը։ Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է թուրքական Բուրսա: Մեր ընտրանու ֆուտբոլիստներին օդանավակայանում ծաղիկներով դիմավորել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Միաժամանակ տեղեկացվում է որ օդանավակայանում անվտանգության աննախադեպ միջացոռումներ են ձեռնարկվել։ Հայկական թիմի ավտոբուսը պահպանվում է իրավապահ մարմինների երեք շղթաներով։ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 12:32

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովին, որում ներկայացրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքի շուրջ իր դիրքորոշումը: – Ցյուրիխում ստորագրվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման արձանագրությունները: Արդյոք դա նշանակո՞ւմ է Երևանի և Անկարայի վերջնական հաշտեցում: – Հարաբերությունների նորմալացման […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 12:23

ԿԸՀ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ  դեկտեմբերի 6-ին 25-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Արթուր Հովհաննիսյանը ս.թ. հոկտեմբերի 10-ին հանել է իր թեկնածությունը: 25-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Մխիթար Հարությունյանը (ԲՀԿ), Մհեր Հայրապետյանը (անկուսակցական) և Մուշեղը Հարությունյանը (անկուսակցական):


Հոկտեմբեր 12, 2009թ. 12:11

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները մեծ արձագանք ստացան օտարերկրյա ԶԼՄ-ների կողմից: Ամերիկյան մամուլը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի վրա: «Washington Post» թերթը գրել է, որ արձանագրությունները ստորագվեցին միմիայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտության արդյունքում: «Ստորագրման ձգձգումը մեկ անգամ ևս ցույց տվեց այն անվստահությունը, որ կողմերը ցուցաբերում են […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 11:32

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Նյու Դելի):