14 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 14, 2009թ. 17:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրմանը: Նա ասել է, որ Ադրբեջանն այլ երկրների հարաբերություններին չի միջամտում: Եվ չի ցանկանում, որ միջամտեն  իրենց ներքին գործերին: Սակայն միաժամանակ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը մինչ օրս փակ է Քելբաջարի երկրամասից հայկական զորամիավորումները դուրս չբերելու պատճառով և հույս հայտնել, թե Թուրքիան […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 16:45

Անկարայի <Özel Bilkent> դպրոցի երեք աշակերտներ վարակվել են խոզի գրիպով: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk հեռուստաալիքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը: Տեղեկացվում է, որ սկզբում է A H1N1 վիրուսը հայտնաբերվել է մի աշակերտի մոտ, ով վերջերս էր վերադարձել արտասահմանից: Այնուհետև դպրոցում դադարեցվել են դասընթացները, և բոլոր աշակերտներն անցել են բուժզննում, որի […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 16:30

Թուրքական «Միլլիեթ» թերթը, հիմնվելով ոչ պաշտոնական աղբյուրների վրա, տեղեկացնում է, որ Բուրսայի Քեմալ Աթաթուրքի անվան մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական, այսօր ընդամենը 3 հազար մարդ է լինելու, որոնք Հայաստան–Թուրքիա հանդիպմանը մուտք են գործելու նախապես գնված տոմսերով: Մնացած 15 հազար տոմսերը բաժանվել են ոստիկանության աշխատակիցներին, զինվորականներին, Թուրքիայի զինվորական վարժարանների երիտասարդ սաներին: Դա կատարվել է […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 15:43

«Ի վերջո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը, և այն, որ իրենից Հայաստանում հրաժարական էին պահանջում, արդարացված չէ»,-«Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա այն կարծիքին է, որ «եթե առաջին պահից մենք թույլ տայինք մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով, ապա հետագայում ավելի դժվար կլիներ»: ՀՀԿ փոխնախագահի ակնարկն ուղղված […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 15:25

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին: «Ադրբեջանական հասարակությունը շատ տոլերանտ է: Մենք այսօր պատրաստ ենք կոնստրուկտիվ երկխոսության, ինչն արդեն մեզ համար ավանդույթ է դարձել»[1]-ասված է Ադրբեջանի նախագահի նամակում: Իլհամ Ալիևը բնականաբար անդրադարձել է Հայաստանի «օկուպացրած» տարածքներին և նշել, թե «օկուպացված» տարածքներում ոչնչացվում են մզկիթներ և […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 14:25

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակտիվացնելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի մյուս նախագահների նման, իրականացնում է իր պատմական առաքելությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Նորանկախ Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմական առաքելությունն է իրականացրել: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ մենք հաղթանակ […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 14:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ անտարբեր չեն    ոչ տարածաշրջանի մեր հարևան պետությունները, ոչ էլ միջազգային քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները: Այլ կերպ լինել չէր էլ կարղ: Տարածաշրջանը դարձել է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»  գլոբալ քաղաքական ուժահոսքերի մեծ խաչմերուկը, դրանց հատման ու բախման կետը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանը որոշակիորեն սահմանափակում է քաղաքական խոշոր դերակատարների գործունեությունը […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 13:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանը արգելել է Դաշնակցությանը հոկտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք անցկացնել` պատճառաբանելով նույն վայրում, նույն ժամին անցկացվող մեկ այլ  միջոցառմամբ: Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով քաղաքապետարանի քայլը, այն որակեց` տրաֆարետային բնույթ  կրող, ձևական ու թերի: Իսկ այսօր Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում  հրավիրված […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 12:45

Lider.TV-ի փորձագետ Թոֆիկ Աբասովը Day.az-ին տված հարցազրույցում կարծիք է հնչեցրել, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն թե´ հայկական և թե´ թուրքական խորհրդարաններում: «Իրադարձությունների զարգացման ուղղությանը հետևելիս տեսնում ենք, որ թե´ Հայաստանը և թե´ Թուրքիան առասպելներ են հորինում այն բարդությունների վերաբերյալ, որոնք իբր ուղեկցել են Շվեյցարիայում Արձանագրությունների ստորագրման գործընթացին: Իրականում, երկու կառավարություններն էլ` Արևմուտքի սատարմամբ, մանրամասնորեն պատրաստվել են […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 12:30

Մեկնաբանելով Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հավաքականների այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները՝ Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանն ասել է. -Հոկտեմբերի 14-ին մոսկովյան մշակույթի կենտրոնում հավաքվելու են Ռուսաստանում հայերի միության ֆուտբոլասերները՝ ուղիղ եթերով աջակցելու Ադրբեջանի հետ մրցակցող Ռուսաստանի հավաքականին և Թուրքիայի հետ մրցակցող Հայաստանի հավաքականին։ Կարծում եմ, որ նույն օրը նման թիմային հադիպումներիը պատահական չեն։ Այսօր մենք հետևում ենք […]