26 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 26, 2009թ. 18:37

Հայ Ազգային կոնգրեսը հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` այն որակելով «ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր»: Ուղիղ տասը տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվել են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:35

«Կար ժամանակ, երբ ժողովուրդն արևին ՎԱՀԵ էր կանչում: Ժողովուրդն ու Արևը դեռ Ջավախքում են»: Այս խոսքերը Ջավախքի մասին նոր վավերագրական «Վահե» ֆիլմի բնաբանն են: 33 րոպեների ընթացքում ֆիլմի հեղինակները ներկայացրել են Ջավախքում առկա խնդիրները. Հայաստանից տարվող դասագրքերը չեն թողնում հասցնել Ջավախք, վրացիներն անխնա ոչնչացնում են հայկական վիմագրերը, վրացական իշխանությունը սահմանափակում է  հայերեն լեզվի  կիրառումը, հայկական […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:28

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը օրերս է վերադարձել Սալոնիկում Սևծովյան Համագործակցության խորհրդայնական վեհաժողովից: Այստեղ նա զրուցել է թուրք խորհրդայնակաների հետ, ովքեր նրան վստահեցրել են, որ Թուրքիան, անշուշտ, վավերացնելու է արձանագրությունները: Պատգամավորի համոզմունքն այն է, որ  հենց Թուրքիան  առաջինը պետք է վավերացնի այս արձանագրությունները. «Նախ Թուրքիան պետք է անցնի իր բաժին  ճանապարհի հատվածը, վավերացնի, և ապա միայն […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:18

Նոյեմբերի 23-ին, 25-ին, 26-ին և 29-ին Ֆրանսիայի Փարիզ, Գրենոբլ, Մարսել և Լիոն քաղաքներում տեղի կունենա արվեստաբան Շահեն Խաչատրյանի` Մարտիրոս Սարյանին նվիրված վերջին գրքի շնորհանդեսը: Համագործակցությունն սկսվել է նրանից, որ ֆրանսիացիները, «Հայաստանի տարին Ֆրանսիայում» միջոցառման շրջանակներում ծանոթանալով գրքին, ցանկացել են թարգմանել այն ֆրանսերեն: Իսկ Սարյանի ստեղծագործությանը արվեստաբանը բազմիցս է անդրադարձել: Սակայն այս մեկը, որը ներառում է […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:32

Մեր զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը –Պարոն Թովմասյան, ինպիսի՞ն է Ձեր կարծիքն արձանագրությունների այն երեք կետերի շուրջ, որոնցում շատերը նախապայմաններ են նկատում։ -Շատերն այն կարծիքին են, որ պատմական փաստերն ուսումնասիրող  ենթահանձնաժողովի ստեղծումը  կկաշկանդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ցավոք սրտի, ցեղասպանության ճանաչումն, իհարկե, բացառությամբ մի քանի պետությունների, միջազգային հանրության կողմից ոչ թե պատմական արդարությունը […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:32

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Գեորգի Պետրոսյանի եւ Վլադիմիր Յաստրեբչակի միջեւ ավելի քան մեկուկես ժամ տեւած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր`համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների եւ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:25

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Ազգային […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:18

«Մինչ հայ հասարակությունը բաժանված է կողմ և դեմ թևերի, թուրք հասարակության համար միևնույն է` կբացվի՞, թե՞ չի բացվի Հայաստան-Թուրքիա  սահմանը»: Այս կարծիքին են օրերս Թուրքիայից վերադարձած հայ երիտասարդները, ովքեր այդ երկիր  էին մեկնել մասնակցելու, այսպես կոչված, հանդուրժողականության «սերմանման» նպատակով ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպված հանդիպմանը: Հասկանալի պատճառներով նրանց անունները չենք նշի, սակայն կփոխանցենք նրանց կարծիքը հարևան […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:03

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ելույթը Ռուսաստանցի հայ գործարարների բարերարների հետ հանդիպման ժամանակ /Մոսկվա, 25 հոկտեմբերի 2009 թ./ Հարգելի հայրենակիցներ, Թանկագին բարեկամներ, Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ, ողջունել եւ հաղորդել բոլորիդ իմ խորին հարգանքը: Մոսկվայում մեր հայրենակիցների հետ հանդիպումներն արդեն իսկ դարձել են ավանդական, ինչն ամենեւին էլ պատահական չէ: […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 16:55

ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը կվերալսի ՀայոցՑեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների` ապահովագրական ընկերություններից չվճարված ապահովագրական գումարների ու ավանդների պահանջի հայցը: Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է “Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ” գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանը: Ըստ նրա` դատարանը վերալսումները կկազմակերպի ընդլայնված կազմով կամ հենց այն նույն դատավորների մասնակցությամբ, ովքեր օգոստոսին կայացած դատական նիստում որոշել էին չեղյալ համարել […]