26 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 26, 2009թ. 15:30

ՀՀ խորհրդարանում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Այն «նշանակալից» կարելի է համարել այնքանով, որ նիստին ներկայացել էր նաև պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Նման երևույթ հազվադեպ է լինում, ուստի բնական էր լրագրողների հետաքրքրությունն ու նրա հետ ճեպազրույց կազմակերպելու ցանկությունը: Ծառուկյանական ֆաունային ու ֆլորային վերաբերող հարցերից բացի (լրագորղներին  խիստ հետաքրքրել է, թե  ԲՀԿ ղեկավարն իր սեփական պալատ-բնակարանում  ինչպիսի կենդանիներ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 14:48

Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքը արտահանվում է Պարսից ծոցի երկրներ: Թուրքական «Յոնջա-Օնուկ» նավաշինարարական գործարանը Միացյալ Արաբական Էմիրություններ է արտահանում նավակներ` հատուկ նշանակության համար, որոնք օգտագործվում են միայն հրատապ իրավիճակներում:  Իսկ թուրքական  «FNSS» ընկերությունը Սաուդյան Արաբիային է տրամադրում զրահապատ մեքենաներ` հետևակի համար:  Մեկ այլ` թուրքական  «OTOKAR» ընկերության կողմից, որն այսօր ռազմական արտադրանք է մատակարարում 15 երկրների, «COBRA» […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 14:42

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաք կատարած այցի ընթացքում քննադատել է Իրաքում իրականացվող ահաբեկչությունները  և առաջակել իր երկրի օգնությունը: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, Իրաքում հնչող ամենօրյա պայթյուններն անհանգստացնում են Անկարային:  Այդ իսկ պատճառով իր երկրի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Բաղդադին: Դավութօղլուն իր իրաքցի պաշտոնակցի` Հոշյար Զեբարիի հետ հանդիպման ընթացքում  շեշտել է, որ Իրաքի կայունությունը […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 14:35

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման գործով երրորդ դատալսումը: Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները. 2009թ. հոկտեմբերի 16-ին Վահագն Չախալյանը հանդես էր եկել հայտարաությամբ, որտեղ ի նշան բողոքի Վրաստանի Վերաքննիչ դատարանում իր գործի դատալսման ընթացքում շարունակվող […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 14:20

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն անդրադառնալով  ԼՂՀ խնդրին, ասել է, թե ԱՄՆ-ը  իրապես ցանկանում է, որպեսզի ողջ տարածաշրջանում ապահովվի կայունություն, բարեկեցություն, և նկատել, թե այդ առումով  ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է տարածաշրջանային կայունության համար: Խուսափելով խոսել բանակցային գործընթացի մանրամասներից, նա նկատել է, թե hամանախագահները, որ վերջերս են եղել տարածաշրջանում, […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 13:18

ԱՄՆ օրենսդիր մարմնի պաշտոնական պարբերականն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին, գրել է. «Մի ակնկալեք, թե հայ-թուրքական հարաբարությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից հետո և դրա արդյունքում Հայոց Ցեղասպանության օրինագծի շուրջ լոբբիստական պայքարը կշրջանցի ընթացիկ գումարման կոնգրեսը»։ Վերլուծաբանը նկատել է, որ հայկական կողմը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, և որ ԱՄՆ-ում օրինագծի աջակիցների թիվն օրեցօր աճում […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 13:15

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները (ՄԱԳԱՏԵ) մոնիտորինգ են անցկացրել իրանական Կում քաղաքի ուրանի հարստացման գործարանում: Օբյեկտի կրկնակի ուսումնասիրություն կարող է տեղի ունենալ երկուշաբթի և երեքշաբթի: Իրանում ուրանի հարստացման երկրորդ գործարանի գոյության մասին հայտնի է դարձել միայն վերջերս: Արևմտյան երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցները ստացել են գաղտնի տեղեկատվություն այն մասին, որ իրանական ձեռնարկությունում […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 11:35

Եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում է գտնվում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Այսօր առավոտյան ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ուղեկցությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունն այցելեց Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:  Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին և մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան նահատակներին: ԼՂՀ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 11:11

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունենալու Եվրոպական Միության եռյակի` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան հանդիպումը, որն ըստ էության Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստությունն է լինելու: Նիստին մասնակցելու համար այսօր Լյուքսեմբուրգ կմեկնի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հոկտեմբերի 25-27-ը    Լյուսքեմբուրգում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն, ուր […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 11:00

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն   թուրք խորհրդարանականների առաջ ելույթ ունենալով և պարզաբանումներ  տալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ,  հայտարարել էր, թե արձանագրությունները հնարավորություն կտան «փոխել ցեղասպանության գաղափարախոսությունը», իսկ «հանձնաժողովների անկողմնակալ եւ գիտական ուսունասիրություն» հատվածը մեկանաբանել է հետևյալ կերպ. « Հայաստանն էլ է ընդունում, որ հնարավոր չէ միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»: Դավութօղլուն  անդրադարձել էր նաև  ղարաբաղյան […]