ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, թե ՀՀԿ-ն կարևորում է երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Նա նկատեց, որ դա են վկայում ՀՀ նախագահի կողմից ձեռնարկված մի շարք քայլերը` հանրային խորհրդի ձևավորումը, ինչպես նաև` համահայկական շրջագայությունը: «Սերժ Սարգսյանը կարողանում է լսել քննադատություն և խորհուրդ»: Նախագահն ընդգծեց, թե քաղաքական դաշտում պիտի լինի ծրագրային և գաղափարական […]
Նոյեմբեր 2009
ArmAr.am-ի զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը -Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սփյուռքահայությունն իր մտահոգությունն արտահայտեց դրանցում տեղ գտած մի շարք դրույթների առնչությամբ։ Սփյուռքահայության հետ ՀՀ նախագահի հանդիպումից հետո էլ կարծես թե այդ մտահոգությունները չփարատվեցին… -Մտահոգությունները չեն կարող միանգամից փարատվել, դրանք միշտ կան, որովհետև, ինչպես ՀՀԿ համագումարում նշեց ՀՀ նախագահը, մենք Թուրքիայի հետ աշխատանքների կազմակերպման […]
Ղազախստանը, որպես ԵԱՀԿ անդամ, ակտիվորեն կմասնակցի տարածաշրջանում ընթացքող բանակցային գործընթացներին: Այս մասին «1 նյուզ» էլեկտրոնային թերթին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ ապագա համանախագահ Կանատ Սաուդաբաևը: «Մենք ելակետ ենք ընդունում այն դիրքորոշումը, որ երկխոսությունը հակամարտության կարգավորման գործում տեսանելի արդյունքներ ապահովելու միակ գրավականն է»,-հայտարարել է Սաուդաբաևը: Արտգործնախարարը հավելել է նաև, որ ԼՂՀ հակամարտությունը մշտապես գտնվում է ԵԱՀԿ […]
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը հրապարակել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված պայմանագրի նախագիծը: Այս օրվան պաշտոնական Մոսկվան նախապատրաստվում էր դեռևս 2008 թվականի հունիսի 5-ից, երբ Դմիտրի Մեդվեդևը հանդես էր եկել եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդի այս նախաձեռնությունը ենթադրում է եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնական դաշտի ստեղծում, որն իրականացնելու համար Մեդվեդևն առաջարկել […]
Որքան ձմեռը մոտենում է, այնքան ավելի է մեծանում բոտուլիզմ կոչվող սննդային թունավորման հավանականությունը: Հենց այս ժամանակաշրջանում է, որ մարդիկ ավելի շատ են օգտվում պահածոյացված սննդամթերքից, որի պատրաստման ընթացքում թույլ տրված սխալները հիշյալ հիվանդության առաջացման համար պարարտ հող են նախապատրաստում: Բոտուլիզմն առաջանում է կլլման ճանապարհով մարսողական համակարգ ներթափանցած թունավոր նյութերի հետևանքով: Հիվանդության նշանները սովորաբար ի հայտ […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը` երրորդ երկրների դիտակետից: Նախորդ զրույցներում խոսվել է այն մասին, թե ինչպես է երևում հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի, Վրաստանի,Ադրբեջանական Հանրապետության և Իրանի դիտակետից: Հատուկ անդրադարձ է եղել նաև Թուրքիային, որ փաստաթղթերը […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նոյեմբերի 25-ին ընդունված հայտարարության տեքստը` դեկտեմբերի 1-2-ը Հունաստանում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար: Հիշեցնենք, որ հայտարարությունն ընդունվել է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ նման նամակ ուղղվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ […]
Ռուսաստանի մամուլն այսօր հեղեղված է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնակատարությանը վերաբերող տեղեկատվությամբ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երկրի մուսուլմաններին: «Այս լուսավոր տոնը, որի պատմությունը դարերի խորքերն է հասնում, միավորում է մարդկանց Իսլամի իրական արժեքների` խաղաղության, ողորմածության և բարու շուրջ», – նշված էր Դ. Մեդվեդևի ուղերձի մեջ: Սակայն, արդեն մի քանի ժամ […]
Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին քվեարկությամբ հաստատել է 2010թ. պետական բյուջեն: Եկող տարվա համար բյուջեն սահմանված է 10 միլիարդ 15 միլիոն մանաթի չափով: Դա, մոտավորապես, հավասար է 13 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հիմնական մուտքերը, որոնց հետ հույսեր են կապում ադրբեջանական իշխանությունները, պետական և մաքսային հարկերն են (շուրջ 6.25 մլրդ դոլար) և պետական նավթային ֆոնդից ստացվող եկամուտները (6.143 […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացրած տեղեկատվության համաձայն Հեռուստամարաթոն-2009-ը, գրանցել է հետևյալ ընդհանուր արդյունքը` 15 875 043 ԱՄՆ դոլար: ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ – $1 747 043 ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ – $5 290 000 ԵՎՐՈՊԱ (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ավստրիա) – $4 126 000 ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ – $1 200 000 ԱՄՆ Արեւելյան շրջան – $450 000 ԱՄՆ Արեւմտյան շրջան […]




