12 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 12, 2009թ. 16:37

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այսօր կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետևել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, ինչպեսև Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծել […]


Նոյեմբեր 12, 2009թ. 16:21

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին: Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն. Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն. Ցեցկա Ցաչևայի նամակը, որով  նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Սոֆիա: «Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի և Հայաստանի միջև […]


Նոյեմբեր 12, 2009թ. 16:01

Այսօր News.am էլեկտրոնային լրատվական գործակալությունը, «Ժամանակ» օրաթերթին հղում անելով, տարածել է մի տեղեկատվություն, ուր ասվում է, թե իբր  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը մտադիր է դուրս գալ խմբակցությունից, քանի որ նա դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում ՀՅԴ դիրքորոշմանը։ Նույնիսկ նշվում է, թե Աղաբեկյանն ասել է, թե կուսակցությունն այդ խնդրում առավել հիմնարար դիրքորոշում պետք է […]


Նոյեմբեր 12, 2009թ. 15:38

Զրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ Սկիզբը` 06/11/09 – Արցախում ապրող թուրքերը իրենց կենցաղավարությամբ «հագուկապով» ճաշակով, կրթվածությամբ էապես տարբերվում էին դրկից հայերից: – Ճիշտ եք: Եվ կա այսպիսի հոգեբանական օրինաչափություն՝ ինչպես անհատը, այնպես էլ ազգը հակված են սեփական հոգեվիճակը տարածել ուրիշների վրա: Դա կոչվում է հոգեբանական պրոյեկցիա: Թուրքերն իրենք թշնամի են բոլոր ազգերին եւ բոլորի մեջ […]


Նոյեմբեր 12, 2009թ. 15:37

Իրականացվեց Հադրութի շրջանում ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրերից եւս մեկը:  Ավարտվեց Իշխանագետ-Մեծ Թաղեր-Ազոխ-Դրախտիկ մոտ 22 կիլոմետրանոց ջրագծի կառուցումը: Ջրագծի բացման առթիվ Մեծ Թաղեր էին ժամանել ԼՂՀ կառավարության ղեկավարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչները:  Նրանք եղան ջրահավաք ավազանում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Զոհված ազատամարտիկի  հայր Երվանդ Աբրահամյանը, ում  հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի […]


Նոյեմբեր 12, 2009թ. 15:03

Հայ Դատի համար մեր համատեղ ջանքերը ծագել են այն ողբերգական իրողությունից, որ ավելի քան 90 տարի առաջ ահավոր անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի հանդեպ: Ցեղասպանությունը և մեր Հայրենիքի կորուստը տասնամյակներ շարունակ աննկատ էին մնացել միջազգային հանրության կողմից, մինչև որ մեր ժողովուրդը, քաղաքական կուսակցությունների առաջնորդությամբ, հառնեց մահվան ու կորուստների մոխիրներից և պայքարեց իր ոտնահարված իրավունքների վերականգնման […]


Նոյեմբեր 12, 2009թ. 14:53

Ըստ ՀՀ կառավարության հաղորդած տեղեկատվության, այսօր գործադիրն իր ութ որոշումներով հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, այդ արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, դրա առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը: Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար կառավարությունը համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ մաքսային […]


Նոյեմբեր 12, 2009թ. 14:53

Նոյեմբերի 8-ին, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ամենամյա հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ «Ազատություն» մրցանակը շնորհեց Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, նախկին նահանգապետ և այժմ նահանգապետի թեկնածու Ջերի Բրաունին, «Տարվա օրենսդիրներ» մրցանակը` Կալիֆորնիա Նահանգի սենատոր Մարկ Վայլանդին, Կալիֆորնիա Նահանգի օրենսդրական ժողովի մեծամասնության առաջնորդի փոխանորդ ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի թեկնածու Պոլ Գրեգորյանին և «Ժառանգությու» մրցանակը` «Կալիֆորնիա կուրիեր» թերթի […]


Նոյեմբեր 12, 2009թ. 14:48

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է 2010-2011թթ. ՀՀ տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները եւ անհատույց օգտագործման  իրավունքով գույք հանձնել «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Նախատեսվել է հակակարկտային կայանքներն առաջին հերթին տեղադրել կարկտավտանգ  եւ ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու  եւ Շիրակի մարզերում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ խնդրի […]


Նոյեմբեր 12, 2009թ. 14:44

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  կառավարություն իր այսօրվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքը եւ ղեկավարվելով իր` ավելի վաղ ընդունած որոշմամբ, որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 12-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով […]