Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին։ Տիգրան Սարգսյանը ողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան։ Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ։ Սա նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։ ՀՀ վարչապետն […]
13 Նոյեմբեր 2009
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ: Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և […]
Բուլղարիայում թուրքերենով հեռարձակվող հաղորդումները առաջացրել են բուլղար ժողովրդի զայրութը: Երկրում նույնիսկ սկսվել է ստորագրահավաք` ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման: Ավելին, թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Բուլղարիայում «Բուլղար տղամարդիկ» ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկարովը, որպես բողոք թուրքերեն լուրերի հեռարձակման, փորձել է ինքնահրկիզվել: Իսկ հեռուստաընկերության դեմ բողոքի ցույց կազմակերպած ցուցարարների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն […]
Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության (որն ընդդիմադիր է իշխող կուսակցությանը) նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբորորդին` զինծառայող Ալթայ Մամեդովը: Ս. Ջալալօղլուն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այն զորամասում, որտեղ ծառայում է իր զարմիկը, սպաները զինվորներից գումար են շորթում: Զինվորները կատարվածի մասին պատմել են Ալթայ Մամեդովին, իսկ վերջինս պատմել է իր հորը` Սուլեյմանին, ով «Հուրիյեթ» թերթի խմբագիրն […]
Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, հայագետ պրոֆեսոր Փիթեր Քաուին պատասխանել է ArmAr.am-ի թղթակցի հարցերին` կապված թուրքերի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ու յուրացման փաստի հետ: -Պարո’ն Քաուի, ArmAr.am-ին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եք այս տարածքներում հայկական էթնոսի բնիկ լինելու անհերքելի փաստերին: Մինչդեռ այսօր թուրքերն ամեն կերպ խոսում են իրենց` ուրարտական ծագման մասին և փորձում […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական եւ օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսել դրանք: Ցուցահանդեսի մասնակիցների հետ անմիջական զրույցների ընթացքում Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները, լսել ձեռնարկատերերի խնդիրներն ու առաջարկությունները:
ՀՌԱԿ տնտեսական հանձնաժողովի ուսումնասիրությունները մեկ անգամ եւս փաստեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անհամապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին: Ստորեւ ներկայացված փաստերն առավել խոսուն են, քանի որ արտահայտում են վարչապետի թիմակիցների կազմած թույլիկ մի նախագիծ, հետեւաբար նմանատիպ փաստաթղթեր կազմողների մտավոր ունակությունների արդյունքում է ՀՀ տնտեսությունը հայտնվել “տխուր” իրավիճակում` իր ռեկորդային տնտեսական անկումով […]
Խորհրդային ժամանակների մնացուկ համարվող` «…ով» ու «…եվ» վերջավորություն ունեցող ազգանուններն այսուհետ պետք է փոխարինվեն «…լի», «…լու», «…լյու», «…զադե», «…օղլու» կամ «…գիզի» վերջածանցներով: Չի կարելի հեռանալ «ազգային» արմատներից, յուրաքանչյուր մարդ պետք է իր ազգի անվանումն ունենա: Ընթերցողի համար, կարծում եմ, միանգամայն հասկանալի է, որ խոսքը ադրբեջանական հերթական «գլուխգործոցի» մասին է: Այդ երկրի իշխանություններն իրենց գիտնականներին մի […]
Նոյեմբերի 12-ին, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ, մեծ շուքով անցկացվել է Մարտունու շրջանի Մսմնա գյուղից ոչ հեռու գտնվող Շոշկա վանքի օծման արարողությունը: Մարտունու շրջանի Մսմնա գյուղի բարձունքում գտնվող Շոշկա վանք էին այցելել հարյուրավոր արցախցիներ` հանրապետության տարբեր բնակավայրերից: Այդտեղ էին նաև Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, հյուրեր: Օծման արարողությունը սկսվել էր առավոտյան ժամը […]
Եվրամիությունը ստիպում է Անկարային երկրի ազգային փոքրամասնություններին լայն իրավունքներ տալ: Կառույցի պահանջով` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով շուրջօրյա հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն տալու որոշում է ընդունել: Որոշումը ներկայացվել է կառավարության վավերացմանը: Հիշեցնենք, որ Եվրամիության ճնշման ներքո 2006 թ.-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր, այն էլ ոչ բոլոր ազգային փոքրամասնություններին, եթերով հեռարձակել […]




