Որքանո՞վ են Թուրքիայում ոտնահարվում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս հարցի ճշտման նպատակով Թուրքիա են այցելել Եվրոպայի խորհրդի իրավաբանական հանձնախմբի անդամները: Եվրոպացի դիտորդներն այցելել են նաև Ստամբուլի Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Հյուրերի թվում են եղել Ավստրիայի և Եվրոպայի իրավաբանական հաստատությունից` Քրիստոֆ Կրապենվարթերը, Նորվեգիայի Օսլոյի համալսարանի սահմանադրական իրավագիտության բաժնից` Ֆրեդերիկ Սեժերսթեդը և […]
13 Նոյեմբեր 2009
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել՝ ևս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Այս որոշումը Օբաման հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ դեռևս չեն կարգավորվել։ Ի դեպ, Իրանի նկատմամբ սահմանափակումներն ԱՄՆ-ն կիրառում է դեռևս 1979 թվականից։ Իսկ 1980թ. ապրիլի 7-ից ԱՄՆ նախկին պրեզիդենտ Ջ. Քարտերը խզեց դիվանագիտական կապերը Թեհրանի հետ, արգելվեց […]
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: «Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության […]
Շվեյցարիայի դատարանը մերժել է Թուրքիայի կառավարության պահանջը` իրեն հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Աբդուլքադիր Այհանին: Տեղեկացնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը դեռևս 2007-ին Այհանին տվել էր քաղաքական ապաստարան: Մինչ օրս Շվեյցարիայի կառավարությունը չի ընդունել իր վերջնական որոշումը` Թուրքիայի կառավարության պահանջի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ, այն կկայացվի հաջորդ շաբաթ: Իսկ մինչ այդ, Այհանի փաստաբանները կարծում են, որ հավանականությունը մեծ […]
Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին 7-ին պաշտոնական այցով պետք է մեկնի Միացյալ Նահանգներ: Կատարվելիք այցին ընդառաջ` Անկարայում անցկացվում են թուրք-ամերիկյան քննարկումներ: Այս պահին Թուրքիայում է գտնվում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով պատասխանատու Ֆիլ Գորդոնը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ֆիլ Գորդոնը նախապատրաստում է Էրդողանի այցը Վաշինգտոն: Երկու երկրների […]




