13 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 13, 2009թ. 15:00

Այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուիի հետ միասին ներկայացրեց հոկտեմբերի 6-8-ի Լոս-Անջելեսում կայացած Օտարագիր հայ գրողների երրորդ համաժողովի արդյունքները: Բանախոսները համաժողովը կարևորեցին նաև նրանով, որ տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի գրողները հնարավորություն են ստանում ծանոթանալու մայր հայրենիքի և միմյանց հետ. «Հաճախ, միևնույն երկրում ապրելով և […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:43

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը մամուլի ասուլիսի սկզբում հայտարարեց, որ գերադասում է լրագրողների հարցերին պատասխանել գրավոր և տպագրվելուց հետո հետևել դրանց, սակայն ասուլիսի ընթացքում ծագած հարցերից խուսափել չստացվեց: Չնայած հայ-թուրքական արձանագրություններն արդեն իսկ ստորագրվել են, այնուամենայնիվ, լրագրողների պահանջով դեսպանն «անդրադարձավ» դրանցում առկա նախապայմաններին, բայց գերադասեց չպարզաբանել, թե արդյոք […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:42

Խոզագրիպը հաղթահարելի է: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի գիտնականները: Ինչպես հաղորդում է ռուսական «Ուտռո»  պարբերականը,  դա հնարավոր է աղաթթվով ու օզոնացված գազով հագեցած ջրի շնորհիվ: Գիտնականները զգուշացնում են. նոր միջոցը կարող է բարձրացնել վիրուսի ակտիվությունը, բայց օզոնացված գազի ավելացման շնորհիվ (10 մգ` 1 լ-ին հարաբերակցությամբ) հնարավոր է կանխել այդ անցանկալի հետևանքը: Լուծույթը դրական ազդեցություն է […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:29

ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ «Բիբլիոբուս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի 13 գրադարանի կնվիրաբերվի 110-ական միավոր գիրք` մասնագիտական, գեղարվեստական, տեխնիկական, պատմական: Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այս տարի«Բիբլիոբուս» ծրագիրը կավարտվի Տավուշի մարզում, իսկ հաջորդ տարի անպայման շարունակություն կունենա: Նշենք, որ ծրագրի շրջանակներում բաշխվել է արդեն 3 396գիրք: ArmAr.am


Նոյեմբեր 13, 2009թ. 14:14

Այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի միջև վիզային համակարգի վերացումը կարո՞ղ է, արդյոք, նախադեպ հանդիսանալ ՀՀ-ի և ԳԴՀ-ի համար, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտն իր պատասխան խոսքը սկսեց կարճ նախաբանով. «Բազմիցս եմ շեշտել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի հարաբերությունները` սկսած 1992 թվականից, զարգանում են արդյունավետ: Այդ հարաբերություններում մեծ դերակատարում ունի առևտուրը, […]


Նոյեմբեր 13, 2009թ. 13:29

Նոյեմբերի 4-ին վրացի չորս  դպրոցական հատել են Վրաստանի սահմանը և հայտնվել  Հարավային Օսիայի տարածքում, որտեղ էլ ձերբակալվել են: Փաստի առնչությամբ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին: Ի դեպ, ըստ Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության, վրացի երիտասարդները ձերբակալվել են, քանի որ զինված են եղել նռնակներով ու պայթուցիկ այլ  նյութերով: Եվրամիությունը կողմերին […]


Նոյեմբեր 13, 2009թ. 13:17

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Գերմանիայի մի շարք համալսարաններում հայագիտության ամբիոնների պահանջարկի նվազման խնդրին և դրանց փակմանը: Դիվանագետին հատուկ նրբանկատությամբ, նա, նախ ափսոսանք հայտնեց, որ հայագետ չէ, ապա հավելեց, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորման դեպքում մեծ է հավանականությունը, որ հայագիտության ամբիոնները, և, […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:49

Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի  թուրք հասարակությանը: Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 12-ին, 60 […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:28

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ  կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»: Սակայն Ադրբեջանի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:03

Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։ Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին. «Պարոն Փամուկ. Դուք հանգուցյալ Հրանտ Դինքի հետ […]