Ինչպես հայտնի է, ներկայիս Ադրբեջանի հարավային շրջանները կոմպակտ բնակեցված են իրանական ծագում ունեցող թալիշներով, որոնք այդ տարածքների բնիկ ժողովուրդներից են: Իրենց ողջ պատմության ընթացքում թալիշները հաջողությամբ դիմագրավել են արտաքին թշնամու ճնշումներին` դաժան պատերազմների շնորհիվ պահպանելով անկախության որոշակի աստիճան: Սակայն Ադրբեջանի կազմում հայտնված թալիշների ներկայիս ջանքերն անցնում են ապարդյուն: Ազգային ինքնությունը պահպանելուն ուղղված նրանց վերջին ճիգը` […]
20 Նոյեմբեր 2009
Հարցազրույց Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարայի հետ – Լիբանանը նոյեմբերի 22-ին նշում է իր անկախության տարեդարձը: Ինչպե՞ս է Հայաստանում Լիբանանի դեսպանատունը նշում այդ տոնը: – Այս տարի մենք նշում ենք անկախության 66-րդ տարեդարձը: Անկախության տարեդարձի կապակցությամբ մենք մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել: Առաջինը սկսեցինք Գյումրիում, որտեղ գործում է հայ-լիբանանյան ընկերության մասնաճյուղ: Հայ-լիբանանյան բարեկամության ընկերության նախագահ […]
Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 18-ի հրամանագրով Տիտալ ՋՆԴՈՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Դեկտեմբերի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այսօր արդեն Անկարայում քննարկվում են Էրդողան-Օբամա հանդիպման հնարավոր հարցերը: Ինչպես տեղեկացնում են թուրքական և ամերիկյան դիվանագիտական աղբյուրները, Վաշինգտոնում կողմերը քննարկելու են Իրանին, Աֆղանստանին, Մերձավոր Արևելքին, Եվրամիությանը, էներգետիկային առնչվող հարցեր: Հայտնի է դարձել, որ օրակարգային հարցերից է նաև Արցախյան հիմնախնդիրը: Այդ մասին տեղեկացրել է […]
Թուրքիան շարունակելու է աջակցել Իրանին: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է, թե Անկարան ամեն կերպ փորձելու է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների լուծմանը: Ըստ նրա, Թուրքիան տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղաղության, կայունության կամուրջ: Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիա-Իրան մերձեցումն այլևս իրողություն է: Հիշեցնենք, որ Դավութօղլուն երկրի խորհրդարանում այս […]
ArmAr.am-ի թղթակցի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: -Պարոն Մանոյան, ադրբեջանական կողմը պետական մակարդակով պարբերաբար հայտարարություններ է տարածում Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին: Ըստ Ձեզ` ի՞նչն է Ալիևին նման վստահություն ներշնչում: -Պարզապես Ալիևը նման հայտարարություններ անում է, երբ ուզում է ուշադրության կենտրոնում հայտնվել: Դա նախ իր ներքին հասարակությանն […]
Իբրև այս հարցի պատասխան, սովորաբար, մեջբերվում է պաշտոնական դիրքորոշումը, որի հուզական երանգավորումները մի կողմ դնելու դեպքում կստանանք մի պատճառաբանություն, համաձայն որի ԼՂՀ ճանաչումը կարգավորման գործընթացի վերջին փուլն է, և եթե շտապողականություն հանդես բերենք, կարող ենք մեծապես վնասել մեր ձեռքբերումները: Նկատենք, որ տվյալ պարագայում եզրափակիչ բառերի գաղտնազերծումը հանգեցնում է հետևյալին` ձեռքբերումը խաղաղությունն է, վնասելը` նոր պատերազմի […]
2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը կկազմի 180 դոլար՝ 1000 խմ համար: Նախկինում ՀայՌուսգազարդի և Գազպրոմի միջև կնքված պայմանագրի համաձայն 2010 թ. ապրիլի 1-ից 1000 խմ գազի գինը պետք է կազմեր 200 դոլար: Սակայն համաշխարհային շուկայում նավթի գնի անկման պատճառով իջել է նաև գազի գինը։
Հայաստանի Հանրապետության վարչապես Տիգրան Սարգսյանն այսօր կմասնակցի Յալթայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես» -ի փոխանցմամ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ներկայացված են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և Լիազոր դեսպանը և այլոք: ArmAr.am
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Հոգեբանական գիտ. թեկնածու Գոյություն ունի այսպիսի մի թուրքական ասացվածք. «Եթե ցանկանում ես խեղդել թշնամուդ` գրկիր նրան»: Որքանո՞վ ենք մենք իրատեսորեն ընկալում թուրքին: Այս հարցն այսօր խիստ արդիական է: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ մեր հայրենակիցների մի մասի մոտ թուրքի կերպարի ընկալումը խեղաթյուրված է, ինչը խիստ վտանգավոր է: Արդյունքում ձևավորվում է թուրքի մասին` իրականությանը […]




