2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը կկազմի 180 դոլար՝ 1000 խմ համար: Նախկինում ՀայՌուսգազարդի և Գազպրոմի միջև կնքված պայմանագրի համաձայն 2010 թ. ապրիլի 1-ից 1000 խմ գազի գինը պետք է կազմեր 200 դոլար: Սակայն համաշխարհային շուկայում նավթի գնի անկման պատճառով իջել է նաև գազի գինը։
Նոյեմբեր 2009
Հայաստանի Հանրապետության վարչապես Տիգրան Սարգսյանն այսօր կմասնակցի Յալթայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես» -ի փոխանցմամ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ներկայացված են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և Լիազոր դեսպանը և այլոք: ArmAr.am
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Հոգեբանական գիտ. թեկնածու Գոյություն ունի այսպիսի մի թուրքական ասացվածք. «Եթե ցանկանում ես խեղդել թշնամուդ` գրկիր նրան»: Որքանո՞վ ենք մենք իրատեսորեն ընկալում թուրքին: Այս հարցն այսօր խիստ արդիական է: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ մեր հայրենակիցների մի մասի մոտ թուրքի կերպարի ընկալումը խեղաթյուրված է, ինչը խիստ վտանգավոր է: Արդյունքում ձևավորվում է թուրքի մասին` իրականությանը […]
Նոյեմբերի 19-ին ԵՄ արտահերթ խորհրդաժողովի ժամանակ կայացած ընտրությունների արդյունքում ընտրվեց Եվրամիության առաջին նախագահը. նա Բելգիայի վարչապետ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյն է: Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, ընտրությունների նախաշեմին եվրոպացի վերլուծաբաններն արդեն իսկ գրում էին, թե նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպեյն է: Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Պետր Կաչինսկու կարծիքով, բելգիացի դիվանագետը, որը […]
Երեկ Ստոկհոլմում` Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրում կա դրական առաջընթաց: Մեկնաբանելով Մեդվեդևի հայտարությունը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս հայտարարությունը միայն բացասական տեսանկյունից չպետք է դիտենք: Այո, նման բարձր ատյաններում, նման բարձրաստիճան անձի կողմից Արցախի հարցի բարձրացումը մտահոգիչ է մեզ համար ու բացասական, քանի […]
Նոյեմբերի 19-ին, Դանիել Վարուժանի անվան դպրոցի մի խումբ սաներ այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Այդ մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը: Դ. Վարուժանի անվան դպրոցը 2008 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` 150 երկրներում «Դարձ դեպի դպրոցը» խորագրով անցկացված համաշխարհային դասին մասնակցելու և հաղթելու համար: Ճիշտ ռազմավարության և կառավարման քաղաքակիրթ մշակույթի ընտրությունը կայուն առաջընթացի իրական […]
Նոյեմբերի 19-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում բացված ցուցադրությունը նվիրված էր մեծանուն ռուս գրող Միխայիլ Լերմոնտովին: Գրողի ստեղծագործության ու կենսագրության մանրամասները` գրքերի, նկարների, ալբոմների տեսքով Արցախ է հասել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարի և լերմոնտովագետ Վլադիմիր Զախարովի ջանքերով: Ցուցադրության բացմանը ներկա էին Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հյուրեր ՌԴ-ից, աշակերտներ […]
Նոյեմբերի 18-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Մեդալը մեր ճանաչված ու սիրված հայրենակցին հանձնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: ArmAr.am
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի քննարկում Իրանի հանդեպ նոր արգելանքներ կիրառելու հնարավորությունը: «Հարկավոր է թույլ տալ, որպեսզի դիվանագիտությունն աշխատի, իսկ զգացմունքները միայն կխանգարեն»,- այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Խոսելով Իրանից ցածր հարստացված ուրանի դուրսբերման մեխանիզմների մասին` Նեստերենկոն ասել է. «Որքան հայտնի է ռուսական կողմին, Թեհրանից դեռևս վերջնական պատասխան չի […]
Փորձագետների հաշվարկով, Ադրբեջանի նավթի պաշարներն առաջիկա 20-30 տարվա ընթացքում կսպառվեն: Նավթի արդյունահանման առավելագույն ցուցանիշ կգրանցվի 2010 թվականին` տարեկան 370 մլն բարել, իսկ հաջորդ 15 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կնվազի մինչև 100 մլն բարելը: Ուստի, Ադրբեջանի առաջ ծառանում է նավթային սահմանափակ եկամուտն արդյունավետ օգտագործելու խնդիրը: Ադրբեջանի բնակչությունն ակնկալում է, որ նավթային եկամուտի մեծացմանը զուգահեռ պետք է […]




