Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին: Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ կարող են հաստատվել նաև տնտեսական ոլորտում: Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը […]
Նոյեմբեր 2009
Նոյեմբերի 18-ին Իզմիրում ավարտվել է աշխարհի Պատվո հյուպատոսների միության 9-րդ համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 80 երկրներից պատվիրակություններ: Համաժողովին, որպես Ստամբուլի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, մասնակցում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ինչպես տեղեկացրել է Պոլսո պատրիարքարանը, Արամ Աթեշյանը ներկա է եղել նոյեմբերի 16-ին կայացած նիստին և քրիստոնյա, իսլամական, հրեական առաջնորդների ասուլիսին: Միջոցառմանը ներկայացվել են հոգևոր երաժշտության նմուշներ, […]
Ադրբեջանցիները խիստ վիրավորված են Միացյալ Նահանգներից։ Նրանց կարծիքով, «շատ անարդար մի փաստ է գրանցվել», որը վերանայման անհրաժեշտություն ունի։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-կողմից ԼՂՀ-ին դրամական օժանդակություն ցուցաբերելուն։ Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունին խառնվել են նաև ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ, որոնք հայտարարում են, թե ամերիկյան կառավարությունը հավասարապես պետք է օգնության ձեռք մեկնի ԼՂՀ –ի` ինչպես […]
Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Գերմանիայում թուրքերեն եթերաժամերը կրճատվել են։ Ընդամենը 7 ամսվա գործունեություն ծավալած «DPA» գերմանական ռադիոկայանը, որը հեռարձակվում էր նաև թուրքերեն, մինչ տարվա վերջ կդադարեցնի իր գործունեությունը: Բացի այդ, «Արեւմտյան Գերմանիայի ռադիո-հեռուստաընկերությունների խորհուրդ»-ը Քյոլնի ռադիոյի հիմնադրման 45-ամյակի օրը հայտարարել է, որ առավոտյան եթեր գնացող մեկ ժամանոց թուրքերեն հաղորդումները կփոխարինվեն գերմաներենով։ Ավելին, […]
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
Արդեն որոշված է Սարգսյան-Ալիև հանդիպման օրը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերի 26-ին։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ շրջանառում է այն տեղեկատվությունը, թե մեծ ակնկալիքներ ունի սպասվող հանդիպումից: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին Ադրբեջանն իր կողմից հասանելիք բոլոր քայլերն արել է և հանդիպման ընթացքում ակնկալում է պատասխան քայլեր. «Այդ ճանապարհին […]
«Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն»,-ի պատասխան ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, մեկնաբանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Անմիջապես նշենք, որ, չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, […]
ՀՅԴ խմբակցությունն օրերս հանդես է եկել «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի համաձայն սահմանամերձ տարածքներում` 25 կմ խորությամբ հողատարածքի ձեռքբերումը պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի: Հարցի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին, ով և մեկնաբանեց առաջարկված փոփոխությունների անհրաժեշտությունը. «Մենք ազգային անվտանգության խնդիր ունենք: Մտավախություն կա, որ օտարերկրյա անձինք ու իրավաբանական կազմակերպությունները կարող են […]
Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: […]
Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Անկարայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իբր թե հայտարարել է, թե` «Դժվար կլինի Թուրքիայի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալել, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը արձագանքելով ադրբեջանաթուրքական լրատվամիջոցների կողմից տարածված լրատվությանն […]




