Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 20, 2009թ. 18:31

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մյունխենյան հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպումն է:


Նոյեմբեր 20, 2009թ. 18:28

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում: […]


Նոյեմբեր 20, 2009թ. 18:19

Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` […]


Նոյեմբեր 20, 2009թ. 18:03

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով  գտնվում է Յալթայում: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի  հերթական նիստին մասնակցող պատվիրակության  կազմում են ՀՀ կառավարության  աշխատակազմի ղեկավար  Դավիթ  Սարգսյանը, ՀՀ  արտաքին գործերի նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, […]


Նոյեմբեր 20, 2009թ. 17:59

Ադրբեջանի բանակ զորակոչված ընդդիմադիր գործիչների երեխաները խոշտանգումների են ենթարկվում սպաների և այլ զինվորների կողմից: Այդ երևույթը կանխելու նպատակով ադրբեջանցի մի շարք ընդդիմադիրներ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որը ենթադրում է ընդդիմադիր քաղաքական գործիչների զավակների ազատում` պարտադիր զինվորական ծառայությունից: Նշված նախաձեռնությունը հրապարակել են «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Մամեդլին, Բանակի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կենտրոնի տնօրեն […]


Նոյեմբեր 20, 2009թ. 17:55

Նոյեմբերի 19-ին ArmAr.am-ը տեղեկացրել էր, որ թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ, Տրապիզոնի թուրքական արվեստի թատրոնը ապրիլ ամսին պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Պարզելու նպատակով, թե ովքեր են նման հրավերի հեղինակները, և այս մասին ինչ կարծիք կա  ոլորտը կարգավորող գերատեսչությունում, դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն: Բայց, ինչպես միշտ, այս նախարարությունում  համատարած անտեղյակություն էր.  մեզ  փոխանցեցին, թե իրենք […]


Նոյեմբեր 20, 2009թ. 16:52

Այս օրերին թուրքական Մեջլիսում քննարկվում է քրդերենի հետ կապված բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը ներառում է նաև թուրքացված տեղանունների վերափոխումը հին անվանումներով: Որոշ դեպքերում քրդական անվանման վերադարձը կարող է նաև նշանակել վերադարձ հայկական տեղանուններին, սակայն ոչ անաղարտ ձևով: Վերջերս Արևմտյան Հայաստանից վերադարձած պատմաբանները հետաքրքիր փորձ են անցկացրել. վերցնելով Թուրքիայի պետական քարտեզը` Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերից փորձել […]


Նոյեմբեր 20, 2009թ. 16:21

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վավերացման հավանականությանը, ասաց. «Սպասում ենք, թե ինչ գնահատական կտա Թուրքիայի մեջլիսը: Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկի սահմանի բացման հարցը և որոշի այն բացել, սահմանը չի բացվի, որովհետև  սահմանը փակողը Թուրքիան է, ուրեմն, ինքն էլ պետք է այն բացի»: ArmAr.am


Նոյեմբեր 20, 2009թ. 16:00

«Երևանի ավագանին կայացման փուլում է. մինչև մի քանի անգամ ավագանու ներկայացուցիչները չկռվեն, չեն ամրանա». Երևանի ավագանիում`ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ծագած անհամաձայնությունների մասին այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Նա վստահ է, որ  ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ չեն կարող լինել և ավագանու երկու կուսակցությունները չեն կարող հարաբերությունները մեկմեկու հետ  չհամաձայնեցնել: Գալուստ Սահակյանն իրեն […]


Նոյեմբեր 20, 2009թ. 16:00

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան գյուղի ջրամբարը սնող ջրագծի փոխարինման շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 09.00-ն կջրազրկվեն Սարի-թաղի փողոցները, Վարդաշենի հանրակացարանները, Մուշավանի 7-10 փողոցները և հարակից տարածքները: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]