Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 19, 2009թ. 11:23

Սփյուռքահայությունը շարունակում է խիստ մտահոգված մնալ հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացով: Ինչպես նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, այդ մտահոգությունը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացով և Ղարաբաղյան խնդրով: Խոսելով վերջին շրջանում հաճախ արտահայտվող այն անհանգստության մասին, թե սկսված գործընթացը կարող է սեպ խրել հայության երկու հատվածների միջև և նպաստել  հայության […]


Նոյեմբեր 19, 2009թ. 10:32

Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՎՀ) գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են դեռևս 2009 թվականի ամռանը: Այդ մասին տեղեկություն է տարածել «ABC» հեռուստաընկերությունը: Բանտը գտնվում էր Վիլնյուսից քսան կիլոմետր հեռավորությամբ տեղադրված Անտիվիլայ գյուղի նախկին ձիահեծարանի տարածքում: Այդ տեղեկությունն արդեն հաստատել են Լիտվայի մի պաշտոնյա և ԿՀՎ նախկին աշխատակիցներից մեկը: Հեռուստաընկերության տեղեկությունների […]


Նոյեմբեր 19, 2009թ. 10:15

Ղազախստանում 77 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Ղազախստանի հերոս, կինոռեժիսոր Ադրբեջան Մամբետովը: Իր կյանքի վերջին տասը տարիներին Ադրբեջան Մամբետովը եղել է Կապիբեկ Կուանըշբայեւի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ ժամանակահատվածում նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կոզը Քորփեշ` Բայան Սուլու», «Քըզ Ժիբեկ», «Կարագյոզ», «Քեռի Վանյա », «Այնուհետև լռություն է», «Արյուն և քրտինք» […]


Նոյեմբեր 19, 2009թ. 09:35

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ: Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: […]


Նոյեմբեր 18, 2009թ. 22:02

Ս.թ. նոյեմբերի 17-ին Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ բարձր գնահատել փոխգործակցությունը, մասնավորապես, արտգործնախարարությունների եւ խորհրդարանների միջեւ: Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության […]


Նոյեմբեր 18, 2009թ. 20:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել  էր, թե ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման  և  ադրբեջանցի փախստականների  վերադարձի հարցը։ Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ առնչությամբ հայտարարեց. –Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք […]


Նոյեմբեր 18, 2009թ. 19:45

Հակահայկական գովազդային պաստառներն ապամոնտաժվում են Ի պատասխան Ձեր կողմից կատարված տեղեկատվական հարցման՝ «Գնիր Հայկականը» կարգախոսով  պաստառների պատվիրատուն «Հազարամյակների Մարտահրավերներ»  ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել  «ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:  Նույն ընկերությունն էլ  ներկայացրել է արտաքին  գովազդային վահանակների հաստատված ուրվանկարների (էսքիզների) օրինակները: Մինչ արտաքին գովազդային նյութի տեղադրումը, ըստ կարգի, պատվիրատուն դիմում է տվյալ վարչական […]


Նոյեմբեր 18, 2009թ. 19:32

Ս.թ. նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հայաստանի դեսպան Մելքոնյանը նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ: Եգիպտոսի նախագահը հաջողություն […]


Նոյեմբեր 18, 2009թ. 19:30

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադարձել է հակաճգնաժամային միջոցառումներին, որոնք իրականացվել են կառավարության կողմից: «Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է` էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ […]


Նոյեմբեր 18, 2009թ. 19:10

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանում խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: Նա, հանդես գալով մեջլիսի` բյուջեի պլանավորման հանձնաժողովի առջև, պատգամավորներին որոշ պարզաբանումներ է տվել Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դավութօղլուն ասել է, որ Թուրքիային այսօր   հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում իր «շուրջը» և շեշտել է, որ դա Թուրքիայի  ընտրությամբ չէ, որ արվում […]