Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 17, 2009թ. 17:58

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքները:


Նոյեմբեր 17, 2009թ. 17:16

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները շրջագայում են երկրով մեկ և բնակչությանը ծանոթացնում ժողովրդավարական բարեփոխումների հետ:  Պատգամավոր Հուսեին Չելիքն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում հարկավոր է զարգացնել ժողովրդավարական ազատությունները, ինչը, ըստ նրա, քրդական հարցի կարգավորման միակ ճանապարհն է, ավելին, վերջ կդնի ահաբեկչությանը: Նա հայտարարել է. […]


Նոյեմբեր 17, 2009թ. 17:14

Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ բացատրություններ է տվել պետնախարար Էգեմոն Բաղըշը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիան այսօր փորձում է ակտիվ քաղաքականություն վարել և հարևանների հետ չունենալ ոչ մի խնդիր: Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ քայլեր են կատարվել Հայաստանի, Սիրիայի և Իրաքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Բացի այդ, շեշտել է, որ մինչ տարվա վերջ նախատեսված է Եվրամիության […]


Նոյեմբեր 17, 2009թ. 16:44

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կձեռքբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան: GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի  օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: […]


Նոյեմբեր 17, 2009թ. 16:39

Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բնակաչությանը` զգոն լինել և խոզագրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում անցնել բուժզննում: Այսօր Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 73-ի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, խոզագրիպից հիմնականում մահանում են խրոնիկական հիվանդները, հղի կանայք և երեխաները: Ներկա պահին Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է 250 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում է վերակենդանացման բաժնում […]


Նոյեմբեր 17, 2009թ. 16:13

Օրերս Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը, վերադառնալով Բաքվից, ուր գտնվում էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի 60-ամյակին նվիրված միջոցառումների առիթով, իր գոհունակություն է հայտնել կատարած այցից։ Նա ասել էր, որ իր այցի ընթացքում ևս մեկ անգամ  համոզվեց, թե որքան խորն են միասնության  կապերը երկու ժողովուրդների միջև։ Որպես երկարամյա բարեկամության արգասիք՝ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվում վրացական […]


Նոյեմբեր 17, 2009թ. 15:55

Մահացել է Խորհրդային Միության հայաստանաբնակ հերոսներից վերջին 103-րդը` Սուրեն Սարգսյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարգսյանների ընտանիքին եւ մերձավորներին:


Նոյեմբեր 17, 2009թ. 15:45

Այսօր ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար: Առաջին դասընթացին ներկա էին երկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին: […]


Նոյեմբեր 17, 2009թ. 15:17

Թուրքերը շարունակաբար փորձում են աշխարհին հավատացնել` միաժամանակ իրենք էլ իրենց ասածին  հավատալով, թե Ուրարտուն կարող է ինչ-ինչ կապ ունենալ միայն միջնադարում Հայկական լեռնաշխարհ ներթափանցած իրենց քոչվոր նախնիների հետ: Սա հայկական մշակույթը յուրացնելու թուրքական հայտնի ձեռագիրն է: Բայց, դե, օդում հնչած նման  անպատասխանատու հայտարարություն բավարար հիմք չի կարող հանդիսանալ հայկական մշակույթի յուրացման համար:  Այսօր թուրքերը բավական […]


Նոյեմբեր 17, 2009թ. 15:02

Ադրբեջանի բանակում  անասելի չափերի է հասել սպանությունների թիվը: Սարսափելի դեպք գրանցվեց Նախիջևանի զորամասերից մեկում` նոյեմբերի 6-ին. 10 ամսվա ծառայող զինվորը դաժանորեն  սպանել էր իր ծառայակից Էլխան Գուլիևին: Հարուցվել է քրեական գործ: Սակայն այս դեպքից օրեր անց գրանցվեց հերթական դեպքը: Նոյեմբերի 14-ին ինքնաձիգով ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի մեկ այլ զինվոր` 1991թ. ծնված Զաքիր Բաբաևը: Դարձյալ […]