Եվրոպական 5 երկրներում անցկացված սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 52% դեմ է Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը: Տեղեկացնենք, որ հարցումներն անցկացվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում և Լեհաստանում: Թուրքական CNN Turk հեռուստաալիքի համաձայն, այդ երկրներում հարցվածների 60% Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար կարևորել է ժողովրդավարությունը: Հարցվածների 20% վախենում է թուրք գաղթականներից: ArmAr.am
Նոյեմբեր 2009
Նրանք խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում: Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր […]
Վերջին օրերին գրեթե ողջ մայրաքաղաքով մեկ տեղադրվել են «Գնիր հայկականը» կոչերով պաստառներ: Առաջին հայացքից թվում է, թե ազգային նախաձեռնություն է իրականացվում, որին, ի դեպ, աջակցում է տեղի արտադրողների գերակշիռ մասը: Մինչդեռ այս` արտաքինից ազգային թվացող պաստառներն իրականում ապազգային քարոզ են իրականացնում: Այսպես. պաստառի վրա ուշադրություն է գրավում մեր պետության աղճատված քարտեզը: Ստացվում է, որ «Գնիր […]
Երեկ ադրբեջանական day.az կայքը «տեղեկատվություն» էր տարածել այն մասին, որ իբրև թե հայերն ավերում են Աղդամի գերեզմանոցը։ Այս ապատեղեկատվությունը նրանք համեմել էին լուսանկարներով, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ գերեզմանատան քարերը կանգուն վիճակում են, այսինքն` ադրբեջանական կայքը զբաղված է հերթական սուտը տարածելով։ Այս ապատեղեկատվության առնչությամբ ArmAr.am-ին արձագանքել են ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ու հուշարձանագետ […]
ArmAr.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը – Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով: Նա նշել է, որ «խնդրի» խաղաղ կարգավորումը ձգձգվում է, որ իրենք «սպասելու ժամանակ այլևս չունեն», որ սպառազինում են բանակը, և որ ուժի միջոցով կազատագրեն «ադրբեջանական հողերը»։ «Մենք ամեն վայրկյան […]
Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ աղմուկ են բարձրացնում, իբր թե հայերը ավերել են Աղդամի գերեզմանոցը, անգամ որակումներ են հնչեցնում… Խնդրի առնչությամբ ArmAr.am-ին պատասխանեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը. «Ջուղայի խաչքարերը` մշակութային այդ արժեքները վերացնող ժողովուրդն իրավունք ո՞ւնի խոսելու նման հարցերից, առավել ևս՝ փորձելու ուրիշին ինչ-ինչ բնորոշումներ տալ, երբ իրենց բոլոր քայլերն իրականում վանդալիզմի […]
Ամերիկայի Միացյալ Նահանգների իրաքյան կոմպանիան հեռու է հաջողված համարվելուց: Եվ դեռ ավելին` շատ փորձագետների կողմից ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում գնահատվում են իբրև պարտվողական: Սակայն որքան էլ ԱՄՆ-ի նպատակները ձախողված լինեն Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, իրաքյան պատերազմն ամբողջովին նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել այդ տարածաշրջանում: Դա նախ և առաջ պայմանավորված է արաբական գործոնի թուլացման ֆոնի վրա քրդական գործոնի […]
ԱՄՆ-ն Եվրամիությանը խորհուրդ է տալիս պատրաստվել նոր գազային ճգնաժամի: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ առաջիկա ձմեռը Ռուսաստանը դարձյալ դատարկ կթողնի Եվրոպային գազ մատակարարող խողովակները: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կոմմերսանտ» թերթը, որի տեղեկությունների համաձայն, Հունգարիան արդեն նախապատրաստում է իր գազային համակարգը գազամատակարարման հնարավոր կասեցմանը, իսկ Չեխիան հույսը դրել է ատոմային էներգիայի վրա: Այն մասին, որ […]
Մեր զրուցակիցն է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը -Տիկին Աղաբալյան, վերջերս ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում էիք նաև դուք, այցելեց Ֆրանսիա և ՌԴ: Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ի՞նչ հանդիպումներ տեղի ունեցան։ -Այցի նպատակը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը չէր, այլ այն, որ Ֆրանսիայում և Ռուսաստանում փորձեինք պարզել, թե այդ երկրներում կա՞ մշակութային համագործակցության […]
Անցած շաբաթ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է Լիսաբոնյան պայմանագիրը` վերացնելով պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության նախագահ և արտաքին գործերի նախարար ընտրելու վերջին արգելքը: Արդյունքում արդեն նոյեմբերի 19-ին ԵՄ արտահերթ խորհրդաժողովի ժամանակ կայանալիք ընտրությունների արդյունքում հայտնի կդառնան Եվրամիության առաջին նախագահի և արտգործնախարարի անունները: Լիսաբոնյան պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն կոչված էր փոխարինելու […]




