Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 17, 2009թ. 18:59

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման հարցը փակված է. «Թուրքիան ամբողջ աշխարհին ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կբացի սահմանը. դա հնարավոր կլինի, երբ հայկական զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից», հայտարարել է նա: Դեսպանը նաև նշել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հեշտացվելու է վիզային ռեժիմը: Ըստ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:54

Ռուսաստանն անելու է ամեն ինչ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքների հասնելու համար, նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով` Ռուսաստանը մասնակցում է բանակցային գործընթացին եւ անելու է հնարավորը` բոլորի համար ընդունելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ: Ըստ Նեստերենկոյի` Ղարաբաղյան հիմնախնդիրը նուրբ ու զգայուն թեմա է, այն զուգորդվում է անցյալում տեղի ունեցած […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:53

Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կազմակերպել էր «Ուսանողն այսօր» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները: Ուսանողի օրվան նվիրված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը և ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Նախարար Ա. Աշոտյանը, […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:43

Թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը քաղաքագիտական շրջանակի ամենահուզող հարցերից մեկն է: Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկերը, ինչը միայն ամրապնդել է Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Սև ծովի ավազանում: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մեկ տարում բավական լուրջ և զգալի փոփոխությունների է ենթարկվել: Ակնհայտ է, որ Էրդողանի ղեկավարած կառավարությունն ավելի […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:39

Այսօր տեղի ունեցավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի առաջին երկու հատորների շնորհանդեսը: Մատենաշարը ներառելու է շուրջ հիսուն հատորյակ, որոնցում կներկայացվեն հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի պատմությունը: Այն կոչված է ամբողջացնելու հայ զինուժի, ռազմական կառույցի ամփոփ պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Մատենաշարը կոչված է ուղեցույցի դեր կատարելու ոչ միայն հայոց բանակի զինվորների ու սպաների, այլեւ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:38

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը, ով մի քանի օր առաջ դիմել է բոլոր թեկնածուներին ինքնաբացարկի առաջարկով, այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ. տեղեկացնում եմ ձեզ եւ հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:37

Իսրայելի կառավարության կոշտ քաղաքական կուրսը հիմնական հիմնախնդիրն է, որ խոչընդոտում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը եւ հանգեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությանը, ըստ թուրքական «Զաման» թերթի` Մադրիդում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` իսրայելական կառավարությունը մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում` սպառնալով կամ ուժ գործադրելով: Թուրքիայի եւ Իսրայելի դիրքորոշումները խաղաղ գործընթացի վերաբերյալ տարբեր են` նկատի […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:30

«Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15- ին մարդ է զոհվել, հայտնի է դարձել «Էկոլուր»-ին: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հկ- ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատողի զոհվելու վայրի վրա, […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:06

Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը:  Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր: Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորեց բուժծառայողի դերը զինված ուժերում, ապա նշեց, որ արցախյան […]


Նոյեմբեր 17, 2009թ. 17:59

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ: Հանդիպման […]