Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 10, 2009թ. 13:22

Ադրբեջանական` ինչպես ինտերնետային կայքերն են աշխատում կոնկրետ լսարանի համար («novosti.az»-ը, «1news.az»-ը, «vesti.az»-ը` Հայաստանի և ԱՊՀ-ի, «trend.az»-ը, «apa.az»-ը, «analitika.az»-ը` նաև Արևմուտքի), այնպես էլ կոնկրետ անձինք: «Քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուի կամ Վաֆա Գուլուզադեի «սպառնալիքները» նախատեսված են հիմնականում հայկական լսարանի համար: Նրա «խորիմաստ» դատողությունները, որպես կանոն, տարածում են «novosti.az»-ը և «1news.az»-ը, բայց ոչ` «trend.az»-ը և «apa.az»-ը: Մ.Ահմեդօղլուն մատնում է […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 13:08

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանին, որը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատավական  ծառայությունը: Ողջունելով Միջազգային եւ տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներին` վարչապետը մասնավորապես նշել է.«Պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ եւ ծրագրեր, որպեսզի լուսավորության եւ կրթության ճանապարհով մարդկությունն […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:55

Չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի եւ Սենատի արտաքին հատկացումների կոմիտեների համատեղ նիստում հաստատվեցին 2010 թվականի արտաքին օժանդակության ծավալները: Ըստ այդ որոշման` Հայաստանին կտրամադրվի 41 միլիոն դոլարի օգնության փաթեթ, եւս 8 միլիոն դոլար կստանա Լեռնային Ղարաբաղը: Նշենք, որ այս գումարն ավելի քիչ է, քան պահանջում էր Ներկայացուցիչների պալատը, սակայն ավելի շատ, քան ի սկզբանե առաջարկել էին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:50

Եռօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով: Լատվիայի նախագահն առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վալդիս Զատլերսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ավելի ուշ հյուրը կայցելի ԵՊՀ, ապա կլինի Երեւանի քաղաքապետարանում:


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:32

Թանկագին հայրենակիցներ. Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:04

Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»: Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:42

Հայ – թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ստիպում են մեզ մեր շրջապատի նկատմամբ դառնալ առավել զգայուն։ Նկատի ունենալով մեր Հայրենիքի գլխին կախված մեծ աղետը, որն առայժմ երևում է օգոստոսի 31-յան զույգ արձանագրությունների տեսքով, ակամայից ինքդ քեզ թումանյանական հարց ես ուղղում. «ինչի՞ց սկսվեց էս ամեն ինչը… »։ Յուրաքանչյուր սերունդ իր միջից ծնում է քաղաքագետների ու քաղաքական գործիչների […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:36

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանն այն 27 երկրների շարքում է, որտեղ մեծ տոկոս են կազմում տուբերկուլյոզի շատ ծանր դրսևորումները, ինչպես նաև՝ դեղակայուն ձևերը։ Վերջինիս դեպքում հիվանդությունն այնքան խորացած է, որ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված դեղորայքն այլևս չի օգնում հիվանդին։ ԱՀԿ-ի տվյալներով Ադրբեջանում տուբերկուլյոզով հիվանդների 36%-ից ավելին տառապում է այս հիվանդության հենց դեղակայուն ձևով։ Հայտնի է, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:30

ԼՂՀ կառավարությունը վարելահողերի կոլեկտիվ մշակության փորձ է նախաձեռնել Ամարասի գոտում: Այդ ծրագրի  ընթացքին ու հետագա անելիքներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի` օրերս հրավիրած խորհրդակցությունը` գյուղնախարար Արմո Ծատրյանի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ամարասի գոտում հողատարածքներ ունեցող համայնքների ղեկավարների և սեփականատերերի մասնակցությամբ: Կարկտահարված 1300 հեկտար տարածքներում իրականացվող գյուղատնտեսական  այդ ծրագիրը լավ արդյունքներ է խոստանում` հայտարարել […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:59

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ  ղարաբաղյան խնդիրը ոչ […]