Մարտ 2010

Մարտ 3, 2010թ. 12:30

Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: Եթե չլինեին թուրքական կառավարության անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանությունը կարող էր վերածվել մի մոռացված իրադարձության համաշխարհային պատմության մեջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործությունը և համառորեն կրկնում են իրենց […]


Մարտ 3, 2010թ. 12:20

Մարտի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ […]


Մարտ 3, 2010թ. 12:00

Բնիկ հայկական տարածք Նախիջեւանի՝ թուրք-համայնավարական խարդավանքով Ադրբեջանին բռնակցումից անմիջապես հետո, խորհրդային կոչվող յոթ տասնամյակներում, քողարկվելով «,բարեկամության,, եւ «,եղբայրու­թյան,, կեղծ դիմակներով, Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ երկրամասի իսպառ հայազրկումը: Դեռեւս 1920-ական թվականներին կառա­վարական մակարդակով արգելվեց տարածքից 191Ց–20թթ. բոնագաղթւսծ հատկապես խոշոր հայ­կական բնակավայրերի՝ Կզնութի, Այլապատի, Աստապատի, Շահկերտի (Ղազանչի) Աբրակունիսի եւ այլ գյուղերի բնակիչների վե­րադարձը իրենց հայրենի […]


Մարտ 3, 2010թ. 11:40

Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից: Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա երկու Հայրապետների ներկայությամբ Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր […]


Մարտ 3, 2010թ. 11:21

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: -Եվ հայկական,  և թուրքական կողմերից հնչում են կարծիքներ, թե հայ-թուրքական բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը: -Եթե Թուրքիայի քաղաքական-պետական շրջանակները շարունակեն վարել այն  քաղաքականությունը, որ որդեգրել ու մինչ օրս շարունակում են իրականացնել, ապա չի բացառվում , որ այդ գործընթացը […]


Մարտ 3, 2010թ. 10:50

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման խնդրին: Ներկուսակցական ժողովում նա խոսել է դարձյալ իրեն բնորոշ շեշտադրմամբ, թե այդ հարցը պատմաբանների զբաղմունքի առարկան է. «Ցեղասպանության հետ կապված պնդումները ճիշտ կլինի որոնել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում և արխիվներում»: Թուրքական դիվանագիտությանը բնորոշ, թուրք պաշտոնյաները […]


Մարտ 3, 2010թ. 10:00

Թուրքիայի խորհրդարանականներն անչափ անհանգստացած են մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ։ Այդ փաստը նրանք անմիջականորեն կապում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ և կարծում են, որ դրանով ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ «Ես իշխանություններին կոչ եմ անում հայ-թուրքական արձանագրությունները  անհապաղ հետ վերցնել խորհրդարանից և չեղյալ համարել դրանք»,- հայտարարել է […]


Մարտ 3, 2010թ. 09:30

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն է: Հայոց ցեղասպանությունը դատապարտող N252 բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարել է, որ ինքը հակված է բանաձևի ընդունմանը: Տեղեկացնենք, որ […]


Մարտ 3, 2010թ. 09:00

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում մահվան դատապարտված կալանավորներին այսուհետև կյանքից կզրկեն մեկ նյութի ներարկումով, այլ ոչ մինչ այս կիրառվող «կոկտեյլի»: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը: Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ դատական փորձագետներն ապացուցել են, որ երեք բաղադրիչ ունեցող նյութի ներարկումը ուժեղ ցավերի պատճառ է դառնում: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 08:30

Ամերիկյան կինոակադեմիան «Փոթորկի տիրակալը» ֆիլմի պրոդյուսեր Նիկոլաս Կարտյեին արգելել է մասնակցել «Օսկարի» հանձնման արարողությանը, քանի որ նա ժյուրիի անդամներին էլ.փոստի միջոցով կոչ է արել չքվեարկել «Ավատարի» օգտին: «Փոթորկի տիրակալը» ֆիլմը ևս, «Ասոշիեյթեդ Փրես»-ի տեղեկացմամբ, ներկայացված է մրցանակի: Եվ եթե այն արժանանա մրցանակի, Կարտյեին կթույլատրեն ստանալ ցանկալի արձանիկը: ArmAr.am