Մարտ 2010

Մարտ 3, 2010թ. 14:46

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման փաստից թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել։ Սրանք նախ սկսեցին մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, թե՝ հարաբերությունները կխզենք, առանց մեզ ո՞նց եք «դիմանալու» և այլն։ Հետո սկսեցին համոզել, թե մենք լավն ենք, մեզ լսեք, հայերի հետ գործ չունեք։ Հիմա էլ անցել են շողոքորթման, թե՝ հավատում ենք, որ […]


Մարտ 3, 2010թ. 14:37

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նշելով, որ  Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ  նպատակներից է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ […]


Մարտ 3, 2010թ. 14:30

Արաբական Դուբայ էմիրաթի ոստիկանությունը որոշել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Վենիամին Նեթանյահուին և «Մոսսադ» հետախուզական գործակալության ղեկավար Մեիր Դահանին` հաղորդում է Al Jazeera-ն: Նրանք մեղադրվում են «Խամասի» ղեկավարներից մեկի` Մահմուդ ալ-Մաբուխի սպանությանը մասնակցելու մեջ: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 14:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական ՙԱՐՏՈԿ գրուպ՚ ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ  Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին եւ բարձր է գնահատում դրանք: Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարեւորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում […]


Մարտ 3, 2010թ. 14:14

«Եթե միչև ապրիլի 24-ը ոչ մի տեղաշարժ չգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրությունը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, Թուրքիան արձանագրությունների վավերացումը ձգձգելու պատճառ չունի, սակայն գործընթացի ձախողմամբ նա կկորցնի միջազգային հանրության վստահությունը: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 13:55

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հրաժարվելու մասին: «Ես ժամանակին արտահայտվել եմ, որ մենք դեմ ենք երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասել է նախագահը` մանրամասնելով, որ ի նկատի ունի սերբական ինքնավար երկրամաս Կոսովոյի եւ Մեթոխիայի անկախության հարցը, որը պաշտոնական Կիեւը չի ճանաչել: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 13:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ  Գրիգորյանը նամակ էր հղել ԱՄՆ-ի կոնգրեսականներին` կոչ անելով Հայոց Ցեղասպանության փաստն օգտագործել  որպես կանխարգելիչ միջոց՝ հետագայում նման եղեռնագործությունները բացառելու համար։  ԵՀՄՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ նամակը մի շարք սենատորների և կոնգրեսականների կողմից դրական արձագանք է ստացել: Հյուսիսային Կարոլինայի նահանգի կողմից սենատոր […]


Մարտ 3, 2010թ. 13:15

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։ Նամակում ասվում է. «1914-1922 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի բնաջնջումը դարասկզբի մեծագույն ոճիրն էր, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ քաղաքակիրթ մարդկության դեմ: Հայոց մեծագույն վիշտը` Ցեղասպանությունն էր, որ հետագայում որպես անպատժելիության նախադեպ […]


Մարտ 3, 2010թ. 13:05

Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ սկսեցին  աշխատանքներ իրականացվել: ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին […]


Մարտ 3, 2010թ. 12:50

Թուրքական Milliyet-ի թղթակից Սեմիհ Իդիզն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։ «Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են […]