ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին:
Սեպտեմբեր 2009
Երեկ armar.am էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ…
Այսօր Մարտակերտի շրջանում նոր բնակավայր հիմնադրվեց: Անգամ անբարենպաստ եղանակն ու հորդառատ անձրևը չխանգարեցին Նոր Կիլիկիա բնակավայրի հիմնարկեքի արարողությանը: Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների հարևանությամբ կառուցվելու է առաջին թաղամասը: Բարեգործական ծրագրի նախաձեռնողն ու ֆինանսավորողը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն է: Ավանի անունն էլ խորհրդանշական է` Նոր Կիլիկիա: Նոր Կիլիկիայում […]
«Մենք պատրաստ չենք եղել որևէ փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև չենք կարողացել համաձայնության գալ երկու ուղղություններով, քանի որ մեր նշաձողը եղել է բարձր և ազգային շահերի համապատասխան»,- այսօր Երևան հյուրանոցում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը: Հանդիպման թեման էր «Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում»: Այս օրերին թերևս բավականին կարևոր, ինչու […]
Ըստ թուրքական մամուլի, Հունաստանը Ֆրանսիայից գնել է հեռահար հրթիռներ: Այս լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Չնայած հունական կողմն առայժմ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն թուրքական թերթերն արդեն եզրահանգումներն են արել. «Յենի Շաֆաք» թերթի պնդմամբ հրթիռները գնվել են Հունաստանին Թուրքիայից պաշտպանելու համար: Ավելին` այդ հրթիռները Մերիչի շրջանից նշանառության տակ են առել Ստամբուլը, իսկ […]
Թուրքական լրատվամիջոցները բավականին ակտիվ արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Վեստի» հեռուստածրագրի լրագրող Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցին: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին հարցազրույցում տեղ գտած հարցադրմանը` թուրք վերլուծաբանները նկատում են, թե սահմանի բացման հարցում ռիսկը չափազանց մեծ, և հայ-թուրքական սահմանի բացումը նախատեսող արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ օրակարգում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Թուրքական լրատվամիջոցները միաժամանակ նշում […]
Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները […]
«Եթե մենք դիտարկենք անցյալ տարվա առևտրատնտեսական հարաբերություններում արտահանված և ներմուծված ապրանքների համամասնությունները, ապա թուրքական ծագում ունեցող ապրանքներ Հայաստան են ներկրվել 269 մլն դոլարի չափ, իսկ մեր երկրից արտահանվել են 1,8 մլն դոլարի չափ»: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` նկատելով, որ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգում […]
Ինչպես հաղորդում է «Panorama.am» լրատվական կայքէջը` ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի ղեկավարությունը
փորձում է հարթել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած «կեղծ հարցազրույցի» շուրջ առաջացած սկանդալը: Հիշեցնենք, որ վերոնշյալ թերթում հրապարակվել էր «կեղծ հարցազրույց» ՀՀ նախագահի հետ` առանց Ս. Սարգսյանի լրատվական ծառայության հաստատաման:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Փակ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է համաշխարհային հանրության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության չճանաչումը:




