Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 24, 2009թ. 17:11

«Շրջակա միջավայր և անվտանգություն» թեմայով Երևանում անցկացվող կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին բնապահպանական կազակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Բացի հայ ներկայացուցիչներից, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակից տնտեսական, բնապահպանական հարցերով պատասխանատու Քրիստոֆ Օպֆերմանը և ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական, բնապահպանական հարցերով պատասխանատու Դեյվիդ Սվոլին: Լինելով բնապահպան և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ` Դեյվիդ Սվոլին, այնուամենայնիվ, չշրջանցելով արդիական դարձած հայ-թուրքական հարաբերություններ […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 16:47

Նախագահը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է Ակադեմիայի 2007թ գիտական գործունեության հիմնական արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ դահլիճում հավաքված մարդիկ ամենաշահագրգիռն են Հայաստանի գիտական ներուժի ամբողջական ներգրավման հարցում: «Հավատացած եղեք` կանեմ ամեն […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 16:42

Մեջբերելով ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որը Թուրքիայի կողմից վավերացվել է դեռևս 1950 թվականին, «Ջի-փարթներս» ընկերության ավագ խորհրդատու Արփինե Մելիքբեկյանը նկատեց. «Իրավական տրամաբանությունը ենթադրում է, որ Թուրքիան պարտավորություն է ստանձնել, ինչը մինչ օրս չի կատարել: Այսինքն, խոսքը գնում է պարտավորության կատարման մասին և  մեր երկիրը կարող է դիմել Միջազգային դատարան, […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 16:12

Եվրոմիության «Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը» 2008 թ. նոյեմբերի 28-ին ընդունել է «Պայքար ռասսիզմի որոշ ձևերի և այլատիացության դեմ» շրջանակային որոշում: Որոշման մեջ, ի թիվս այլ դրույթների, ներառված է նաև ցեղասպանության հերքումը որպես քրեորեն պատժելի արարք դիտարկելու հոդվածը: Եվրամիության անդամ 27 երկրները պարտավորվել են մինչև 2010 թ. իրենց երկրների ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:


Սեպտեմբեր 24, 2009թ. 15:14

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին:


Սեպտեմբեր 24, 2009թ. 14:54

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:


Սեպտեմբեր 24, 2009թ. 13:36

Անձրևային եղանակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղողի բերքահավաքի կազմակերպման համար: Այս տարի սպասվում է 14-15 հազար տոննա բերք: Այսօրվա դրությամբ, հիմնական մթերողը` Ստեփանակերտի կոնյակի գործարանը, արդեն իսկ ընդունել է 2,5 հազար տոննայից ավելի խաղող:


Սեպտեմբեր 24, 2009թ. 13:25

Հարցազրույց գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի հետ

– Քաղաքական գործիչներն իրարամերժ տեսակետներ են արտահայտում, մի մասը վստահ է, որ արտգործնախարարաների կողմից նախաստորագրված արձանագրություններն իրենց մեջ ծուղակային տողատակեր են պարունակում, իսկ մյուս մասը վստահեցնում է, որ արձանագրությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով ստեղծված բարդ ճանապարհի լոկ մեկնարկային քայլն է: Ձեր կարծիքով ներկայիս կարծիքների տեղատարափը ավելի շատ կօգնի իրավիճակն առավել սթափ գնահատե՞լ, թե՞ ավելի խուճապ կառաջացնի հասարակության շրջանում:


Սեպտեմբեր 24, 2009թ. 13:00

Հոկտեմբերին Անթալիայում անցկացվելու է «Գոլդեն օռանջ» միջազգային ֆիլմերի 46-րդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, արդեն իսկ ընտրվել են Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակից ֆիլմերը, որոնք 12-ն են և ներկայացնում են Եվրոպան և Ասիան:

Ըստ թուրքական լրատավամիջոցների, մրցույթին մասնակցելու են ֆիլմեր Բուլղարիայից, Անգլիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Չեխայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնցից ընտրվելու է միայն հինգը:


Սեպտեմբեր 24, 2009թ. 12:24

Մեկի հարամը հաջողի, մյուսի հալալը կորուսի Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են […]