Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 22, 2009թ. 13:31

Պարոն Նախագահ, հարցս կարող է Հայաստանում ոմանց մակերեսային թվալ, սակայն, ի վերջո, ոչ բոլորն են տեղյակ Հայաստանն ու Թուրքիան միմյանց կապող փոփոխություններին: Ինչո՞ւ է ձեզ համար այդքան կարեւոր հայ-թուրքական սահմանի բացումը: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Թուրքիայի հանրապետությունների միջեւ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությունը կոնկրետ ծրագիր չէ: […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 12:59

Հարցազրույց ակադեմիկոս ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ հետ –Ձեր կարծիքով, երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված արձանագրություններն ի՞նչ մտահոգիչ կետեր  ունեն, որոնք հետագայում կարող են մեզ համար խոչընդոտներ առաջացնել: – Նախաստորագրված արձանագրությունը, որ ներկայացված է հասարակական-քաղաքական քննարկման, իր ծալքերում, այո, ունի թաքնված վտանգներ: Մենք ծանոթ ենք թուրքական դիվանագիտությանը: Մենք պետք է  պարզենք, թե արձանագրություններում տեղ գտած «կլոր» արտահայտություններում չկա՞ն […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:59

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները:


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ ռ Տեր,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Ես ընդգծում եմ` բոլոր սերունդներն` առանց բացառության:


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:03

Եվրամիության պահանջով պաշտոնական Անկարան տարիներ առաջ թույլատրեց թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակել քրդական հեռուստահաղորդումներ: Նախատեսվեցին հատուկ օրեր ու ժամեր: Պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ հեռարձակվող հաղորդումը միաժամանակ պետք է թուրքերեն թարգմանվի:


Սեպտեմբեր 22, 2009թ. 10:00

Այն «լրագրող» Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքն է

«Այդ «լրագրողին» և, ընդհանրապես, «Московский Комсомолец» օրաթերթին Հայաստանի Հանրապետության նախագահը որևէ հարցազրույց չի տվել», ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի լրագրող Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքը:


Սեպտեմբեր 21, 2009թ. 18:44

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի Դիարբեքիրի պետական թատրոնում առաջին անգամ քրդերենով կներկայացվի «Կենդանի մահ» կոչվող պիեսը: Սա Թուրքիայի համար արտառոց երևույթ է, քանի որ պաշտոնական Անկարան մինչ այժմ  միանշանակորեն մերժել է նման քայլերը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, բեմադրության ցուցադրումը տեղի է ունեցել Դիարբեքիրում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս հանդիսանում է երկրի քրդաբնակ ամենամեծ քաղաքը: Հիշեցնենք, որ […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 18:20

Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման, բազմաթիվ այլ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: ArmAr.am


Սեպտեմբեր 21, 2009թ. 18:15

Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման մեղադրանքով: 1998թ. մարտին Հեյդար Ալիևը ստորագրեց «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը, որով հայերը մեղադրվում էին «Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Հայաստանում ոչ ոք  ուշադրության չարժանացրեց այդ իրադարձությունը, մինչդեռ […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 17:12

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվի, որը երկիրը կհեռացնի Ռուսաստանից: Այս մասին «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխություններին, ապա եթե դրանք Ռուսաստանի համար անընդունելի են` ինչո՞ւ է Ռուսաստանը Թուրքիային համարում իր ռազմավարական գործընկերը: Ադրբեջանը նույնպես ռազմավարական գործընկեր է հանդիսանում Ռուսաստանի համար: […]