Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Սասուն Սերոբի […]
Սեպտեմբեր 2009
1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 21-ը հռչակեց հրադադարի և բռնությունից հրաժարվելու` Խաղաղության միջազգային օր: Այդ օրվանից Խաղաղության տոնը նշում են միլիոնավոր մարդիկ բազմաթիվ երկրներում: Այս տոնը մարդկանց կոչ է անում վայր դնել զենքերը և ոչ միայն մտածել խաղաղության մասին, այլ նաև ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն և չլինեն թեժ կետեր, որտեղ թնդում են […]
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ Սեպտեմբերի 21: Հայոց նորագույն պատմության ամենափառահեղ էջերից մեկն է սա: Մերօրյա հայաստանյան քաղաքական դաշտում չկա մեկը, ով կասկածի 1991 թ. սեպտեմբերի 21-ի իրադարձության պատմական նշանակությանը: Սարդարապատի հերոսամարտով սկսված և այնուհետև մի քանին սերունդների տասնամյակներ տևած մաքառումների երախայրիքն է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը`որպես քսաներորդ դարի միջպետական հարաբերությունների բնույթին ու մակարդակին համապատասխանող, արդի միջազգային իրավունքի պահանջներին […]
«Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար: Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի […]
Սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ¸ Հայրապետական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս և բերում Մեր […]
Այսօր լրանում է Հայաստանի անկախության հանրաքվեի 18 ամյակը: Հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, առաջընթացի ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Անկախությունը ձեռք բերվեց շնորհիվ ազգանվեր համառ պայքարի, որի վերջին ակորդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր. Հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց Հայաստանի անկախ եւ ժողովրդավարական պետության հռչակմանը: […]
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը, որի տեքստի ընթերցումն իրականացվեց Արամ Մանուկյանի կողմից։
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության համաձայն` ուղերձում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում: Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման և ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է […]
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ըստ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովին, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական և մասնագիտական համահայկական իրավաբանական խնդիրների վերհանումը և քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը: Ըստ կառավարության […]




