Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 23, 2009թ. 19:15

Թուրքիայում բնակվող ազգությամբ թուրք սրտաբան, պրոֆեսոր Մեհմեդ Օյզը պատրաստվւմ է իր  թեկնածությունը  ներկայացնել 2010թ. նոյեմբերին Նյու Յորքի կամ Նյու Ջերսի նահանգապետի ընտրություններին: Թուրքական «Վաթան» թերթը այս առիթով հարցազրույց է վերցրել Թուրքիայում բնակվող նրա հորից` Մուստաֆա Օյզից: Նա հաստատել է այդ լուրը` տեղեկացնելով, որ ԱՄՆ-ի Հանրապետական  կուսակցությունում այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ: Ավելին, վստահեցրել է, […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 19:10

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել: Լարվածությունն այնքան է սրվել, որ նույնիսկ վարչապետ Էրդողանն է միջամտել ձեռնամարտին ու մի ամերիկացի թիկնապահի թևից բռնելով` հետ հրել: Դա պատճառ է դարձել, որ  Էրդողանը ելույթ չի ունեցել և հրաժարվել  է մասնակցել ԱՄՆ-ի նախկին […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 18:59

(Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին) «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») 2008 թվականին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2, ռուսերեն տարբերակը` “Кавказское соседство: Турция и Южный Кавказ” (Ереван), […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 18:11

Սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, միջազգային իրավունքի պահանջները,  առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 82-րդ և 87-րդ հոդվածներով, Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` պարտավորեցնել Ա. Իսկանդարյանին հերքել 2008 թվականին ինստիտուտի կողմից […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 17:36

Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում, այլ ոչ թե տարակուսելի հակազդեցության դրսևորում

Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը, ինչպես ամրագրված է օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններում, ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դրանց հետագա զարգացում: Սահմանի բացման առումով, թերևս, կարևորը Գյումրի-Կարս երթուղու վերագործարկման համար Հայաստանի կողմից Լեհաստանի Պոզնանսկու վագոնների գործարանին պատվիրված երեք ապրանքատար գնացքներն են` հարմարեցված Թուրքիայի երկաթուղու ռելսերին:


Սեպտեմբեր 23, 2009թ. 16:46

Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են թուրքմենական սև և սպիտակ / կարակոյունլու-աղկոյունլու/ […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 16:19

Այսօր «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը ասուլիսում հայտնեց, որ իրենց կողմից կազմվել է  հայց` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի: Կոնֆլիկտի առիթն  2008 թ. օգոստոսի 1-4-ը Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի կողմից Ստամբուլում կազմակերպված գիտաժողովի  զեկույցների բովանդակությունն է,  դրանց հետագա հրատարակումն ու տարածումը: Բանն այն է, որ գիտաժողովի մասնակիցներից ազգությամբ թուրք Այբարս […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 14:30

Ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, թե Հայաստանը տնտեսապես հարկերի վրա հենված պետություն է`առանց այլ եկամուտների: Ադրբեջանական լրատվամիջոցները «բարի ցանկություն» դրսևորելով հայերիս նույնիսկ խորհուրդ են տալիս` «սովամահ լինելու վտանգից ազատվելու համար» աննկատ անցնել սահմանն ու ապաստան խնդրեն Ադրբեջանից: Սակայն ադրբեջանական հեքիաթն այսքանով չի ավարտվում. Սրանք` իրենց քոչվոր ցեղին հատուկ հոգեբանությամբ շարունակում են մեզ խորհուրդներ տալ, թե պատրաստ են հայ «փախստականներին» Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել «երանելի» Եվրոպա, որտեղ հայերը կապրեն «անհոգ և հանգիստ կյանքով»: Ինչպես ասացինք, սա, պարզորոշ ի ցույց է դնում քոչվոր ադրբեջանցիների հոգեբանությունը:


Սեպտեմբեր 23, 2009թ. 12:41

Այս տարի լրացավ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ, հայկական պետականության վերականգնման ջատագով Արամ Մանուկյանի 130-ամյակը: Ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշի քաղաքում: Նախնական կրթություն ստանալով Շուշիում` 1895թ. ընդունվում է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը, 1900-ին հեղափոխական գաղափարներ տարածելու պատճառով մի քանի ընկերների հետ հեռացվում է թեմականից և ուսումը շարունակում […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 11:50

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ը կլինի Նյու Յորքում, մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 64-րդ նստաշրջանին: Նախատեսվում է, որ ԱԳ նախարարը: