Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 21, 2009թ. 16:53

ՀՀ Հանրային Խորհրդի Պաշտպանության և Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար Գիտությունների Հայկական Կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարական նամակով դիմել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` ԱԳ նախարարին պատասխանատվության ենթարկելու մասին: Ստորև ներկայացնում եք նամակ -դիմումը. Ելնելով նրանից, որ «ՀՀ և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների մասին» արձանագրություններ կոչվող փաստաթղթերը իրականում (չնայած քողարկման, ծածկագրման […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 21, 2009թ. 16:48

1981թ.  հայտնի միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Լեբոուն հրատարակեց մի աշխատություն (Richard Ned Lebow. “Between Peace and War: The nature of international Crisis”, 1981), որը նրան մեծ ճանաչում բերեց: Այստեղ հեղինակը առաջարկում էր ճգնաժամային իրավիճակում պետության քաղաքականության մի քանի տեսություն, որոնցից մեկի համաձայն, պետությունը պատերազմի մասին որոշում է ընդունում ոչ թե ճգնաժամի հետևանքով, այլ դրանից […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 15:45

Թուրքական «Հուրրիյեթը» տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հիմնականում անդրադառնալու են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին: Ըստ թերթի, այդ մասին տեղեկացրել են արտգործնախարարության աղբյուրները: Բացի այդ, պարբերականը ենթադրել է, որ հարաբերությունների կարգավորման համար կարևոր դեր կկատարեն մի շարք գործոններ: Նախ, թուրք վերլուծաբանների կանխատեսմամբ` չնայած ներկայում […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 14:41

Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:  1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 14:37

Սեպտեմբերի 21-ի առիթով  Պարույր Հայրիկյանից փորձեցինք  պարզել, թե ի՞նչ խորհուրդ ունի Անկախության օրը նրա համար:ԱԻՄ առաջնորդն ասաց. -Այսօր` սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ հավաքական վերաբերմունք ցուցաբերեց ապագայի հանդեպ` «այո» ասելով իր անկախությանը:  Այդ քայլով մենք ունեցանք ազգային ինքնորոշման առաջին օրը` ինքնորոշման այն ծառը, որի ճյուղն է անկախությունը: Ինքնորոշումը նաև ժողովրդավարություն է […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 14:30

-Կարծում եմ, որ ֆիզիկական և քաղաքական երաշխիքները միմյանցից զատված չեն։ Քաղաքական լավագույն երաշխիքը լավ մշակված և համաձայնեցված փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթում շատ հստակ պետք է ամրագրված լինի այն, ինչի շուրջ մենք եկել ենք համաձայնության, որպեսզի հետագա որևէ փուլում հետագա քայլերից հրաժարվելու կամ էսկալացիայի համար ո՛չ առիթ ստեղծվի, ո՛չ պահանջ առաջանա,- «Вести в субботу» ծրագրի հաղորդավար […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 13:15

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ArmAr.am


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:41

ՀՅԴ-ի կազմակերպած հացադուլին, նստացույցին և ստորագրահավաքին արձագանքողների թիվը գնալով մեծանում է: 7 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 35.000 ստորագրություն: «Ստորագրահավաքից մեր ակնկալիքներն արդարացվել են: Իմանալով նախապայամանների բուն էությունը` երիտասարդները միանում են մեր նախաձեռնությանը: Ժողովուրդը  Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին այնպես չէ տրամադրված, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Մոտ 1.000 հոգի սիրիահայ, նույնքան իրանահայ է մասնակցել ստորագրահավաքին:Ստորագրողների […]

Թեգեր` [, ]

Սեպտեմբեր 21, 2009թ. 12:38

Երևանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ երկխոսություն վարել Բաքվի հետ, եթե վերջինս կատարի որոշակի պայմաններ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք համաձայն են գնալ դրան երեք ուղղումների դեպքում. Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, Ղարաբաղի անկախությունը ճանաչվելու է քաղաքական մակարդակով, և վերջին` անկախ Ղարաբաղը պետք է անվտանգ ցամաքային հաղորդակցություն ունենա Երևանի հետ»,- հայտարարել է Սարգասյանը: […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:30

Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը Եվրահանձնաժողովի, Գլոբալ երկխոսության և Ֆրիդրիխ Նյումանի հիմնադրամի մասնակցությամբ անցկացրել է հանդիպում` «ԶԼՄ-ներում անհարգալից արտահայտություններին հետևելու» ծրագրի շրջանակում: