Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 24, 2009թ. 12:00

Այսօր Մոսկվայում կմեկնարկի միջազգային գիտաժողով` «Ռուսաստանի և իսլամական աշխարհի փոխազդեցությունը» թեմայով: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, գիտաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ԱՊՀ, արաբական երկրներից քաղաքական և հոգևոր գործիչներ, ինչպես նաև Եվրոպայում մահմեդական համայնքների ներկայացուցիչներ:


Սեպտեմբեր 24, 2009թ. 11:19

Եթե մեկ-երկու տարի առաջ Արցախում քաղավիացիայի վերականգնման հեռանկարների մասին խոսում էինք անորոշ ապագայի շեշտադրումներով, ապա վերջերս այդ հեռանկարը սկսել է ավելի իրատեսական դառնալ. ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացվել ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծը, իսկ Ստեփանակերտում արդեն մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները:


Սեպտեմբեր 24, 2009թ. 11:00

Վահրամ Միրաքյան

Ադրբեջանական դպրոցներում պետության նախաձեռնությամբ սկսվել է այսպես կոչված «Խոջալուի արդարություն» միջազգային նախաձեռնության աջակցության ակցիա:

«Խոջալուի արդարություն» ակցիայի նախաձեռնողը Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է, իսկ նախաձեռնության նպատակը «Խոջալուի ցեղասպանության» մասին Եվրոպայի և Իսլամական Կոնգրեսի անդամ պետությունների դպրոցականներին տեղեկացնելն է:


Սեպտեմբեր 24, 2009թ. 10:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Նյու Յորքյան բոլոր հանդիպումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքիայի վարչապետի ելույթներում նույն շեշտադրումներն են: Իսկ ղարաբաղյան թեման այդպես էլ չի դադարում հնչեցվել նրա կողմից:


Սեպտեմբեր 24, 2009թ. 10:00

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում չէին հնչում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորիս անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների` հայկական երաժշտարվեստը զրկելով միայն իրենց հատուկ ելևէջներից ու հմայքից: Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլեջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթե չկային ազգային նվագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր նրբերանգից:


Սեպտեմբեր 23, 2009թ. 21:31

«Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  շատ երկրներում` Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում Ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցանք և պատժվում է օրենքով: Ըստ բանախոսի, Ցեղասպանության ընդունումը կամ ժխտումը  ամբողջ աշխարհում գնահատվում է  որպես ցեղասպանության վերջին` եզրափակիչ փուլ և այդ իրողությունը հերքելու ցանկացած փորձ, նպատակ է հետապնդում ճնշել վերապրողների […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 21:05

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 20:23

«ՀՀ վերահսկիչ պալատը, ի վերջո, կդառնա ոչ թե պատժող մարմին, այլ օգնող`շնորհիվ կատարման այն արագության, որով արձանագրված խախտումները վերացվում են», -այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ նրա`վերահսկող մարմնի աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն կառավարության որոշումների, օրենսդրական բացթողումների շտկման դեպքում: Ամփոփելով ասուլիսին նախորդած նիստի արդյունքները` Իշխան Զաքարյանն անդրադարձել […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 19:59

«Ջի-փարթներս» ընկերության իրավաբան Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ   1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան միակ իրավական միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է Թուրքիայի կողմից` 1950 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993 թ.: Ս.Գրիգորյանի տեղեկացմամբ, կոնվենցիայի հեղինակ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը նշել է, որ ցեղասպանություն հասկացությունը մշակվել է` […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 19:21

Նյու Յորքում թուրքական «Հուրրիյեթ» թերթին հատուկ հարցազրույց տված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է նաև Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրություններին առնչվող հարցերին: Նա տեղեկացրել է, որ մեջլիսում քննարկումները ոչ թե դռնփակ են լինելու, ինչպես պնդում են շատերը, այլ բաց են լինելու և բոլորը  հնարավորություն են ունենալու հետևել դրանց: Էրդողանը կարևորել է Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները: […]