Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքի տեղեկացմամբ, Կիպրոսի հունական ազգային խորհուրդը չորսօրյա համաժողովից անմիջապես հետո տարածել է մի հաղորդագրություն, որում նշվել է, որ Թուրքիան չի կատարել նավահանգիստներն ու օդանավակայանները բացելու վերաբերյալ իր պարտավորությունները, չի նպաստել խաղաղության հաստատմանը: Փաստաթղթում ասված է, որ Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացի նկատմամբ սանկցիաներ պետք է կիռարվի: Այս հայտարարությունից պաշտոնական Անկարան խիստ անհանգստացած է: […]
Սեպտեմբեր 2009
Ստամբուլի Բալիքլի թաղամասում հունական գերեզմանատան վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձիք պղծել են շիրիմները, ջարդուփշուր արել 100-ից ավելի գերեզմանաքարեր։ Հունական թեմի պատրիարք Բարդուղիմեոսն այցելել է գերեզմանատուն՝ իրավիճակը գնահատելու նպատակով։ Հունական պատրիարքարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունական համայնքը շատ փոքր է, և իրենց դժվար է գիշերային պահակներ վարձել, ովքեր կկարողանան կանխել նման բարբարոսությունները։ ArmAr.am
«Մուսալեռ» հայրենակցական բարեգործական կազամակերպության նախագահ Պերճ Ղազարյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում ասաց, որ այս տարի ևս Մուսալեռում մեծ տոնախմբություն է կազմակերպվելու. «Այս պահի դրությամբ արդեն կաթսաները շարված են, ամեն ինչ պատրաստ է: Ժամը 17-ին սկսելու են հարիսա եփել, իսկ 19.00-ից մեծ խարույկ կվառվի և կսկսվի տոնախմբությունը` նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 94-րդ տարելիցին, որը կտևի ամբողջ գիշեր»:
2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը: Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները. 2009թ. օգոստոսի 17-ին Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին մերժվել էր այցելել իր պաշտպանյալին բանտում: Սեպտեմբերի 18-ի դատական նիստում փաստաբանը փորձել է […]
Թուրքական լրատվամիջոցներն այս գիշեր հեղեղվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու մասին լրատվությամբ: Նախաձեռնության հեղինակը, այսպես կոչված, «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակություն» կազմակերպության ղեկավար ոմն Գյոքսել Գյուլբեյն է:
Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, գտնվում է ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում` Բիթիասում, Յողուն-Օլոքում, Հաջի-Հաբաբլիում, Խըդր-Բեկում, Վագըֆում և Քաբուսիեում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, […]
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, ասել է. «Եթե Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ապա առնվազը պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանություն վերապրածների ու նրանց ժառանգների հանդեպ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքում վերաօծվել է տեղի Սուրբ Մինաս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանած հյուրեր: Սրբազան ծիսակարգը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հայկական դիմագիծը վերագտնող մեր հայրենիքի այս անկյունում եկեղեցու զանգերի ղողանջը լավագույն պատասխանն է Քաշաթաղի և մյուս տարածքների ապագայի շուրջ հյուսվող քաղաքական խարդանավանքներին :
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին` փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»:
Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները:




