Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանի հետ – Սկզբունքային ի՞նչ փոփոխություններ է առաջարկում ՀՅԴ կուսակցությունը արձանագրությունների տեքստում: – Հիմնական խնդիրը վերաբերում է սահմանների ճանաչմանը: Փաստաթղթում խնդիր է դրվում ճանաչել ներկա սահմանները և երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն, մեր կարծիքով, ավելորդ է դա շեշտել, իսկ եթե դրվում է տարածքային ամբողջականության խնդիր` հղում անելով միջազգային […]
Սեպտեմբեր 2009
Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:
Թուրքիական «Հյուրեթ» թերթն անդրադարձել է Ֆրանսիայի սենատի նախագահ Ժեռար Լարշերի և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինի համատեղ մամուլի ասուլիսին, որի ժամանակ Ժեռար Լարշերը ողջունել է Թուրքիային՝ քրդական խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացի կապակցությամբ: Նա ողջունել է երկրում ժողովրդավարության ուղղությամբ անցկացված բարեփոխումները, կարևորել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարելավման միտումները և […]
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դանիելի Ավետիքյանին եւ «Գոլոս Արմենի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյանին լրագրության ոլորտում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու մասին: armarlur.com-ը շնորհավորում է իր գործընկերներին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին’ Նախագահ Սարգսյանն ասել է. […]
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի, բանակցությունների փուլը ավարտված չի համարվում մինչև դրա ստորագրումը, այնպես որ, ըստ Վ.Հովհաննիսյանի, օրենքով իրավունք է վերապահված արձանագրությունների տեքտում փոփոխություն կատարելու: Երեկ ՀՅԴ-ն մասնակցել է կուսակցությունների հետ նախագահի կողմից հրավիրված հանդիպմանը, որի ժամանակ, ըստ բանախոսի, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չի […]
Ինչո՞ւ Ժառանգությունը մերժեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և երեկ չներկայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կայացած քննարկմանը: Ժառանգություն կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց օրերս ԱԺ-ում ԱԳ նախարարի կողմից հնչեցրած այն միտքը, որ արձանագրությունում որևէ կետ չի փոխվելու, և այն միայն իրազեկման համար է շրջանառության մեջ դրվել: […]
Մեր այն հարցին, թե կընդգրկվի՞ արդյոք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատմական հարթությամբ զբաղվող հանձնաժողովում, որը որոշ քաղաքագետների պնդմամբ քննարկելու է նաև ցեղասպանության հարցը, վերջինս պատասխանեց.
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ անցկացվող քննարկումներն առավել ակտիվ համարեց, սակայն միաժամանակ կանխատեսեց, որ այսուհետ Հայաստանում անցկացվող քննարկումները ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:




