Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 26, 2009թ. 10:00

ՄԱԿ–ի և անվտանգության գագաթաժողովների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին: Առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը հիմնականում քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրներն ու  Ղարաբաղյան հիմնահարցը: Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, կարևորել է Մինսկի խմբի դերը, ակնարկելով, որ Անկարան էլ կարող է նպաստել գործի […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 20:00

Արդեն սկսվել են Շուշի  քաղաքի ջրամատակարարման      շինարարական  աշխատանքները:  Դրանց ընթացքին   տեղում ծանոթանալու նպատակով, այսօր ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը, վարչապետ   Արա Հարությունյանի և «Շուշիի վերածնունդ»  հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի  ուղեկցությամբ  այսօր Շուշիում էր: Լիսագորից  Զառիսլու ընկած տարածքում կան երեք աղբյուրներ, որոնք կոչվել են Թադևոսի  ջրաղբյուրներ` ի պատիվ բարերար  Թադևոսի, ով   ժամանակին […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 19:30

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարցերով հանձնախմբի երեք անդամներ` Ռոբերտ Ուեքսլերը, Էդ Ուիթֆիլդը և Քեյ Գրանգերը նամակով դիմել են ներկայացուցիչների պալատի անդամներին, որում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կոնգրեսականները հայտարարել են, թե ընդունում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների  հաստատմանը նպաստող այս արձանագրությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ստորագրումից […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 19:10

Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արարատի և Արմավիրի մարզեր:  Սերժ Սարգսյանը եղել է Երևանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, «Մասիս Տոբակո» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման և արտադրական գործընթացներին: Այգավանում նախագահը զրուցել է խաղողագործ գյուղացիների հետ, լսել բերքի իրացման հետ կապված […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 19:08

Թուրքիայի վարչապետ   Էրդողանը Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հնչեցրած  իր յոթ էջանոց ելույթում, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է աշխարհում չլուծված հակամարտություններին, ակնարկելով, թե Թուրքիան այն երկիրն է, որ կարող է միջնորդի դեր կատարել հակամարտությունների լուծման գործում: Նա անդրադարձել է նաև հարևանների հետ Թուրքիայի վարած քաղաքականությանը և հայտարարել, որ հետևելով` «ոչ մի […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 19:07

Անկարայում` Շվեդիայի դեսպանատանը Եվրամիության երկրների դեսպանների հետ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և  քրդական խնդիրների մասին: Թուրքական մամուլի փոխանցմամբ, Բայքալը նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց չի նկատվում: Ըստ նրա,  դա ունի մի շարք պատճառներ: Նա առաջարկել է.«Եվրամիության հետ հարաբերությունները նորից սկսել»: Ինչ […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 19:00

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սփյուռքի տեսակետները լսելու նպատակով համահայկական ուղևորություն կատարելու նախաձեռնությունը: Այս մասին ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հայտնել է «Արմինֆո» գործակալությանը: «Ես ողջունում եմ նախագահի այդ նախաձեռնությունը: Կարևոր է այն, որ նա կլսի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական սփյուռքի ներկայացուցիչների կարծիքներն ու կպատասխանի նրանց […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 18:33

59 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Սրտի վիրահատությունից հետո  բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, բայց փրկել արվեստագետի կյանքը, ցավոք, չհաջողվեց: Նշենք, որ Ռոբերտ Սահակյանցը հեղինակել է շուրջ 30 աշխատանք, որոնցից շատերը արժանացել են  Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր կայացած կինոփառատոների հեղինակավոր մրցանակների: ArmAr.am կայքի խմբագրությունը […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 18:15

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ երեկ ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սփյուռքի հայրենակիցների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից նա համահայկական ուղևորություն կկատարի: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը լրագրողներին պարզաբանեց նշված ուղևորության խորհուրդն ու նպատակները. «ՀՀ նախագահի համահայկական ուղևորության նպատակն այն […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 18:00

Այս տարվա օգոստոսի վերջին ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջելու իրենց զոհված հարազատների ապահովագրական գումարները: Դաշնային դատարանը հայտարարել էր, որ օրենքը հակասում է ԱՄՆ պետական քաղաքականությանը: ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը վերոհիշյալ օրենքի համահեղինակներից է, երեկ […]