Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշինև` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:
8 Հոկտեմբեր 2009
Հայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին, բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ազգային անվտանգության խորհրդի […]
Մինչ Քիշնեւ մեկնելը այսօր օրվա առաջին կեսին ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այսօրվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է եղել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները: Ազգային անվտանգության խորհրդի անդամներից բնացի նիստին մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին […]
Օրերս Նախիջևանում տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների 9-րդ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ` հերթական անգրագետ հայտարարությունը հնչեցնելով, թե ժամանակին «Նախիջևանը աշխարհագրական առումով անջատվել է Ադրբեջանի պատմական հող հանդիսացող Զանգեզուրից»: Այսօր արդեն իսկ կարող ենք վստահաբար ասել, որ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելուն պես ադրբեջանցիները […]
Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակից կսկսվի բողոքի երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ 19:00-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք: Հանրապետության հրապարակը խորհրդանշում է անկախությունը, Ծիծեռնակաբերդը` մեր հիշողությունը, իսկ միակամությունը երաշխիքն է մեր ապագայի: Կանգնենք կողք կողքի և միասնաաբար Ո’Չ ասենք թուրքական նախապայմաններին: Ապացուցենք, որ մենք արժանապատվություն և ապագա ունեցող ժողովուրդ ենք: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ավարտեց իր համահայկական ուղեւորությունը Սփյուռքի խոշոր կենտրոններ: Ուղևորության վերջին կանգառը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքն է: Դոնի Ռոստովում Հայաստանի նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հարցերը քննարկել է ԱՊՀ երկրներում գործող մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Նա ներկայացրել է նախաձեռնության մանրամասները, նշելով, […]
ԼՂՀ կառավարության որոշմամբ այսուհետ հոկտեմբերի 7-ը Արցախում կնշվի որպես գրադարանավարի օր: Տոնի առիթով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ջերմ շնորհավորանքներ հղեց հանրապետության ողջ գրադարանավարներին: Մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից պատվոգրեր շնորհվեցին ոչ միայն այն գրադարանավարներին, որոնց աշխատանքային կենսագրությունն այս ոլորտում տասնամյակներով է չափվում, այլև իրենց ակտիվությամբ աչքի ընկած ընթերցողներին: Նրանցից շատերը […]
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները տեղի կունենան Մոլդովայում ՝ Քիշնևում, ԱՄՆ դեսպանի նստավայրում: Երկու նախագահներն այսօր բանակցելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Հանդիպման կազմակերպիչներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահաները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը։ Երկու երկրների նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չեն անելու և հարցերին չեն պատասխանելու։ Հանդիպման ավարտին լրատվամիջոցների համար […]
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. hոկտեմբերի 7-ին հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին: Այս տարվա ընթացքում դա նախարարների երկրորդ հանդիպումն էր: Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական […]
Այսօր տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտարարելով Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ` նախագահ Սարգսյանը նաև ասել է, որ այդ նիստում վերջնականապես կորոշվի` ստորագրե՞լ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ: Նախագահը նշել է նաև, որ այն մտավախությունները, թե Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կխոչընդոտի […]




