Հոկտեմբերի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Արգենտինայի հայ համայնքի հրավերով այցելել է Ղարաբաղյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին վերջերս Բուենոս-Այրեսում բացված հուշակոթող: Երեկոյան հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել միջոցառում` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ներկա էին Արգենտինայում հավատարմագրված երկրների դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներ, մտավորականության եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: […]
8 Հոկտեմբեր 2009
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների հետ «Ես մեծ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: Բայց ունեմ մի խնդրանք` բավական է առաջնորդվենք նրանով, թե ինչ է ուզում տեսնել այս արձանագրություններում թուրքական կողմը: Ի վերջո, այս նախաձեռնության մեկնարկը մենք ենք տվել, և մենք պետք է լինենք այս գործընթացն առաջնորդողը: Իհարկե, հնարավոր են, եղել են և լինելու […]
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդն, այսօր կայացած նիստում, երկրորդ անգամ քննարկելով հայ-թուրքական կարգավորման հարցը, հավանության է արժանացրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղադասարյանը տեղեկացրել է, թե ԱԽ-ում նախագահ Սարգսյանի ելույթից հետո, ակտիվ քննարկում է տեղի ունեցել և նիստին մասնակցող բոլոր գործիչներն ելույթ են […]
Արցախյան պատերազմի վետերանները դեմ են հայ–թուրքական արձանագրություններին Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միությունը հանդես է եկել հայտարարությմբ, որում դեմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին: Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստոր7.: Իշխանությունները պարտավոր են մշակել եւ կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համակարգ, որը նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, կապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը եւ […]
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջել է մայրաքաղաքի փոքր կենտրոնում` ծանոթանալու տոնի նախապատրաստությանը: Էրեբունի-Երևանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի և հարակից լուսային ձևավորումն ավարտական փուլում է: Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցում, ինչպես նաև փոքր կենտրոնի այլ վայրերում անցկացված է տոնական շքեղ լուսավորություն, իսկ ձևավորումն արդեն ավարտված […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից: Այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա համոզմամբ, այդ հարաբերությունների կարգավորմամբ ամենից առաջ շահագրգռված է Թուրքիան, քանի որ այդ կերպ կմեղմվի իրավիճակը Թուրքիայի շուրջ` որպես հայերի, ասորիների, հույների, և այլ ազգերի ցեղասպանություն իրականացրած երկրի: Կմեղմվի նաեւ ներկայումս Թուրքիայի ներսում առաջացած ազգային ինքնության լուրջ […]
Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու Հայությունն այսօր գտնվում է պատմական կարևորագույն փուլում՝ ջրբաժանի առջև։ Ընտրություն է կատարվելու ոչ թե սահման բացել-չբացելու ուղղությամբ, ինչն ամենևին էլ մեզանից կախված չէ թեկուզ միայն այն պատճառով, որ սահման փակողն էլ են թուրքերը, բացողն էլ։ Ընտրությունն այլ տիրույթում է. Հայ ազգի ապագայում գոյատևելու և զարգանալու խնդիրն է, որն էլ պայմանավորված […]
Սահմանների բացման տնտեսական հետևանքները Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների մասին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից հրավիրված խորհրդաժողովում հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա ներկայացրեց ՀՅԴ-ի և մի շարք տնտեսագետների կատարած ուսումնասիրությունները` սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ: Համեմատելով Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, նա մեր կողմից մի շարք բացթողումներ արձանագրեց ինչպես տնտեսական, այնպես էլ օրենսդրական ոլորտներում: […]
Իրականում, ըստ Արշակ Սադոյանի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կօգնի Ղարաբաղյան խնդրի դրական կարգավորմանը. «Եթե մենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատենք առանց Թուրքիայի կողմից գրավված տարածքների պահանջների, Ադրբեջանն էլ ստիպված կլինի հրաժարվել Ղարաբաղի տարածքներից»: Իհարկե, Սադոյանը հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ դրանից հետո սփյուռքի հետ հարաբերություններում սեպ կխրվի: Պատճառն այն է, որ սփյուռքն իր ապագայի հույսերը […]
Այսօր ՀՅԴ Գերագուն Մարմինը հրավիրել էր խորհրդաժողով նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնք այս անգամ առավել հանգամանալից դիտարկվեցին նաև իրավական տեսանկյունից: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը նշեց, որ փաստաթղթերի քննարկման ընթացքում կարծես ստվերում է մնացել այն փաստը, որ սա միջազգային իրավական փաստաթուղթ է և պետք է մաս կազմի նաև Հայաստանի օրենսդրության, և եթե դրանք ստորագրվեն […]




