Մինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է, ադրբեջանցի ռազմական փորձագետները հնչեցնում են հակառակ փաստարկները, համաձայն որոնց, վերջին շրջանում ադրբեջանական բանակում ավելացել է ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թվաքանակը: Եվ այսպես, ինչպես հայտնում է «novosti.az»-ը, ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009 թվականի ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի […]
19 Հոկտեմբեր 2009
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի խոսքերով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նպաստեց Հայաստանի ընդդիմադիր դաշտը: «Փաստարկ» ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունների մասին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ արձանագրությունները սահուն կերպով ստորագրվեցին եւ սահուն կերպով էլ կվավերացվեն, որովհետեւ, ըստ նրա, հայկական ընդդիմությունը ոչինչ չարեց այն կանխելու համար: «Հայկական ընդդիմությունն իր […]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. «Հարգելի պարոն Սարգսյան. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած քաղաքացի Հասմիկ Ասլանյանի դիմումի կապակցությամբ Ձեր թիվ 35/1076 գրությամբ հայտնել էիք, որ Հ. Ասլանյանի դիմումը մերժվել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով, քանի որ վերջինս հանդիսացել է ՌԴ քաղաքացի: Ինչ վերաբերում […]
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր հանդիպում է ունեցել հովվապետական այցով այս օրերին Սիրիայում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին: Այս մասին հայտնում են կաթողիկոսարանի մամլո ծառայությունից: «Ավելի քան ժամ մը տեւած հանդիպումը ընդգրկեց շարք մը հարցեր: Յանուն Սուրիահայ համայնքին Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց, մեր ժողովուրդի զաւակներուն նկատմամբ Սուրիական պետութեան ու յատկապէս նախագահին […]
«Ադրբեջանը պահանջում է ազատել բոլոր տարածքները, սակայն առաջին փուլում մենք համաձայն ենք 5 շրջանների ազատելուն` մյուս երկու շրջաններից դուրս գալու օրը նշելու հետ մեկտեղ: Այն բանից հետո, երբ մենք Հայաստանի հետ համաձայնություն ձեռք կբերենք տվյալ հարցի շուրջ, երկու երկրների միջև կբացվեն հաղորդկացման բոլոր միջոցները, շրջանները կվերադառնան Ադրբեջանի ներքին տարածք, և բանակցություններ կընթանան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի […]
Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցությունը դիմում էր հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պահանջելով հրապարակել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, նկատելով, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԱԳ նախարարի կողմից ստորագրված արձանագրություններում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով այս դիմումին, հայտարարել է, թե նման հայտարարությունները հետեւանք են այն բանի, […]
Այսօր Մամուլի ազգային ակումբում «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ անցկացված հարցումների մասին: Թուրքիայից վերցրած տվալների համաձայն, թուրքերի 54%-ը դեմ է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Հայ հասարակության 40%-ն է դեմ սահմանների բացմանը, իսկ 52,4 %-ը արձանագրությունների ստորագրմանը: Սակայն սոցիոլոգը մտահոգված էր, քանի որ մինչ արձանագրությունների ստրագրումն ու ստեղծումը որևէ մեկը սոցհարցում չանցկացրեց` […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա: Այսօր Ադրբեջանի նախագահը Ցյուրիխից կմեկնի Բեռն, որտեղ կհանդիպի շվեյցարացի պաշտոնյաների հետ: Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի խոսքերով` տարաբնույթ քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կխոսվի այն մասին, թե ինչպես կարող են դրա վրա ազդել Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Armar.am
Ադրբեջանցի մի խումբ ուսանողներ դեռ հոկտեմբերի 5-ին ցույց էին կազմակերպել` բողոքելով մետրոյի ուղեվարձի եռակի թանկացման դեմ: Նրանք պահանջել էին պաշտոնանկ անել Բաքվի մետրոպոլիտենի տնօրենին և վերականգնել նախկին ուղեվարձը: Ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների: Բայց երևի թե դանակն այնքան է հասել ոսկորին, որ մի շարք երիտասարդական կազմակերպություններ, այլևս անկարող լինելով չընդվզել կատարվածի […]
«Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ադրբեջանցիների նկատմամբ դավաճանություն է»: Այս մասին Դեյ.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովը: Ադրբեջանցի իրավագետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կատարած այն հայտարարությունները, որոնց համաձայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը մեծապես կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ, այդպես էլ մնալու են որպես ամպագոռգոռ […]




