19 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 19, 2009թ. 12:33

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Շեհիտների պուրակից» հոկտեմբերի 15-ին հանվել են Թուրքիայի դրոշները:   Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ , դրոշը վերականգման նպատակով է իջեցվել: Սակայն կարծիք կա, որ դա պատասխանն է այն բանի, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում լուսանկար է արվել, որում պատկերված է «զուգարան» մակագրությամբ մի տուփ` մեջը Ադրբեջանի դրոշներ։ Թուրքական […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:30

Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:10

Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Եվրամիության եռյակի հետ: «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս հանդիպմամբ կողմերը նախապատրաստվելու են հոկտեմբերի 29-30-ը ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Բացի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընգրկված են նախկին ԽՍՀՄ կազմից դուրս եկած ևս երեք երկիր` Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: Ծրագիրը […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:56

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը։ Արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Armar.am


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:40

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել  ՀՀ  արտգործնախարար Էդվարդ  Նալբանդյանին, որում ասվում է. «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված բացահայտ հակահայ արձանագրությունների շուրջ արդեն պտտվում են խոսակցություններ, որ դրանցում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»: Ստեղծված իրավիճակում, ելնելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներից (Գլուխ 1, հոդվ. 1,2,3,5,6,7) և հաշվի […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:15

Այս կիրակի թուրքական TRT հեռուստաալիքի «Քաղաքական վերափոխություն» կիրակնօրյա հաղորդման հյուրն էր երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Հաղորդման ընթացքում Գյուլը վերլուծել է Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը: Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նախագահը կենտրոնացել է   հայ-թուրքական արձանագրությունների և իսրայելա-թուրքական ճգնաժամի վրա: Ըստ Գյուլի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը   նախևառաջ ապահովելու է ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Բայց նա միաժամանակ նկատել. […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 10:30

Երեկ` հոկտենբերի 18-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանության  բարձրաստիճան կորպուսի հրամանատարի դեմ իրականացվել է ահաբեկչական գործողություն: Դեպքը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Սարբազ քաղաքում: «Ֆրանս պրեսս» գործակալությունը, հղում կատարելով տեղական «Mehr» գործակալությանը, նշում է, որ ահաբեկչական գործողության արդյունքում կան զոհվածներ, որոնց թիվը հասել է 49-ի։ Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր  35 զոհերի մասին: Ահաբեկչությունը […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 10:23

Ադիգեյում տեղի է ունեցել հայկական մշակույթի 9-րդ փառատոնը` «Հնչիր, հայկական զուռնա» խորագրով, որը նվիրված է եղել հայ լեգենդար զուռնչի Վարդան Զեբելյանին: Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», Կրասնոդարից մինչև Սուխումի, համշենահայերի ավագ սերունդը հիշում է այդ երաժշտին: Փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվել Ադիգեյում, իրենց ներկայությամբ պատվել են Կրասնոդարի պարի և երգի համույթները: Այս ֆոլկլորային փառատոնի գլխավոր […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 09:45

Օրերս  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  մեծամտաբար  հայտարարել էր, թե Ադրբեջանի տնտեսությունն օրեցօր հզորանում է, և որ այն ամենահզորն է տարածաշրջանում: Ապա հետևություն էր արել, թե չնայած ռազմական ծախսերը մեծ միջոցներ են պահանջում, բայց քանի որ Ադրբեջանն ունի հզոր տնտեսություն, ուրեմն կարող է իրեն թույլ տալ և առավել  մեծացնել ռազմական ոլորտի ներդրումները: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 09:30

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ. երկու երկների նախագահների խոսակցության թեման եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացը: ԶԼՄ-ի տարածած  հաղորդագրությամբ   ասվում է, որ նախագահները քննարկել են այդ «պատմական առաջընթացը», դրական գնահատել  հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ներդրված ջանքերի բարենպաստ ընթացքը, և կարևորել դրանց շարունակականությունը: Թուրքիայի նախագահը, միաժամանակ, խնդրանքով […]