Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 6, 2009թ. 19:03

«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 18:41

Բրիտանական BBC հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Հայաստանը և Թուրքիան մեկմեկու հակասող լուրեր են տարածում: Բրիտանական հեռուստաալիքի համաձայն, թուրքական կողմը շտապում է հայտնել, թե հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրվելու են: Մինչդեռ հայկական կողմը հակադարձում է, որ ստորագրման  օրը վերջնականորեն որոշված չէ և որ  դա ընդամենը նախանական պայմանավորվածություն է: BBC-ին նաև հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 18:36

Այսօր «Էրեբունի պլազայում» Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված պայմանագրի վերաբերյալ: Ներկա էին բոլոր այն կուսակցությունները, որոնք, կիսելով ՀՅԴ-ի կարծիքը, դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերություններին և մնացած քաղաքական ուժերին ևս կոչ են անում չստորագրել հրապարակված արձանագրությունների տակ, եթե այն մնալու է առանց փոփոխության: Հայ-թուրքական հարաբերություններին դեմ է ստորագրել 11 […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 18:22

Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միության հայտարարությունը Իշխանությունները պարտավոր են մշակել և կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համկարգ,որ նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը և քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում: Իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 18:12

ՀՀ ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տարածքային ամբողջականության խնդրին: «Ես բազմիցս տարակուսանք եմ հայտնել տարիներ շարունակ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ներով  ցուցադրվող կամ տպագրվող  Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ: Փաստորեն, որպես ԼՂՀ-ի քարտեզ տարածվում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի միասնական տարածքը […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 18:10

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր  Կարեն Ավագյանը  հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ  բողոքողները փորձում են առաջ քաշել գոյություն չունեցող խնդիրներ։  Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը    պնդում է, որ արձանագրություններում   Ղարաբաղի և  Ցեղասպանության ճանաչման հետ կապված նախապայման չկա, Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, ուստի այդ հարցը շահարկողները՝ ազգի տականքներ են։ Անդրադառնալով,  Հայաստանի և Սփյուռքի […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 17:09

Մոսկվայի հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Նշելով, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանների «դե յուրե» ճանաչում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանության քննարկման համար հանձնաժողովի ստեղծում, նկատի ունենալով, որ այս փաստաթղթերը թուրքական պետության քաղաքականության լոկ մի մասն […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 17:00

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:56

Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան  2009թ. սեպտեմբերի 21-25-ը անց է կացրել հասարակական կարծիքի հարցում Երևանի 1000 բնակիչների շրջանում: Հարցումը  նպատակն ուներ  պարզել, թե ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում  հայ-թուրկական գործնթացներին: Հարցման մասնակիցներն արտահայտել են իրենց կարծիքները երկու հարցի շուրջ. ա. արդյոք,  կո՞ղմ են  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը բ. ինչպե՞ս են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը Հարցման մասնակիցների 52.4% դեմ […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:30

«Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը» հարցը կարող է հռետորական թվալ: Սակայն որքան էլ ասենք, որ հայրենիքը սահմաններով և քարտեզներով չի որոշվում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր երկրի սահմանները: Սակայն ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների եթերում հատկապես եղանակի տեսության ժամանակ մեզ է ներկայացվում մեր հայրենիքի սահմանների սխալ քարտեզ` թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Դեռ անցած տարի մի […]