Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում օրերս տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանն աջակցած աստղաշենցիներին եւ նշել, որ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հերոսների անմահ հիշատակը միշտ վառ պահելը յուրաքանչյուր արցախցու պարտքն է եւ հանդիսանում […]
Հոկտեմբեր 2009
Հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Աշոտ Ղուլյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել նրա շիրմաքարին: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հարցում զիջողականության դեմ երեկ յուրահատուկ ակցիա էին կազմակերպեր ՀՀ և ԼՂՀ տարբեր շրջանների երիտասարդներ: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք սրբավայրերում ժամը 17:00-ին տեղի ունեցավ հավաքական աղոթք, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Գայանե վանքում, Դադիվանքում, […]
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Սպայի տանը ուսուցիչների մասնագիտական օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է տեղի ունեցել: Նվերներ են ստացել ոլորտի երախտավորները, նաև այն կրթօջախները, որոնք անցած ուսումնական տարում լավագույնն են ճանաչվել: Տոնական օրվա առթիվ հանրապետության ուսուցիչներին շնորհավորելու էին եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Տոնական օրն առանց պարգևների […]
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, Քիշնեւում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, համանախագահները Երեւանից Բաքու էինք եկել համաձայնեցված առաջարկությամբ, իսկ Ադրբեջանի նախագահը նույնպես տվել է համաձայնությունը: Քիշնեւյան հանդիպմունը տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների ղեկավարների […]
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել համանախագահների և նրանց ուղեկցող անձանց հետ: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը […]
Բաքվում դատարանի որոշմամբ Ադրբեջանի չորս և Լիբանանի երկու քաղաքացիներ միջինը 12-ից 15 տարի ազատազրկման են ենթարկվել «Հզբալլահ» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու համար: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը: Քննությամբ պարզվել է, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրել է պայթեցնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Դա են վկայում հետաքննության ժամանակ հայտնաբերված թիրախ հանդիսացող կառույցների […]
«Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները: Դա ռեալ, առարկայական վտանգ չի ենթադրում»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանն ու ԱԱԽ քարտուղարի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը: Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին ասացին, թե սահմանի բացմամբ չկա որևէ տեսանելի խնդիր` ազգային անվտանգության առումով: Ռ. Մխիթարյանը նկատեց, […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե «Ղարաբաղյան կողմը բանակցություններից դուրս եկավ հենց հայկական կողմի ցանկությամբ», ապա հավելել` «Այսօր արդեն միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ ԼՂՀ-ին կրկին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու համար»: Փաստորեն, համանախագահ Ֆասյեն ակնարկեց, թե բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունն այլևս պայամանվորված է լինելու նաև […]
Հայաստանը վճռական է առաջ շարժվել և հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու կոչ է անում Անկարային նույնպիսի քաղաքական կամք ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք վճռական ենք եղել ողջ գործընթացի ընթացքում և այժմ մենք վճռական ենք շարժվել առաջ: Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին, առաջիկա ամիսներին թուրքական […]




