Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 7, 2009թ. 18:00

Ի տարբերություն շատ այլ գործիչների, ովքեր սպասում էին սփյուռքահայության կողմից բողոքի ցույցերի, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար դրանք անակնկալ էին. «Ես սկզբնական շրջանում որոշակի ձևականություն էի տեսնում այդ բողոքի ցույցերի մեջ, բայց հետո, ծայրահեղ դրսևորումներին ականատես լինելով, համոզվեցի, որ այդպես չէ»: Իսկ ցույցերի կազմակերպման մեջ նա մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Հայ հեղափոխական […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 17:53

«Առկա դե ֆակտո սահմանների ճանաչում որպես դե յուրե, Ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից և որպես եզր դուրս մղում երկկողմ հարաբերություններից, ահաբեկչության դատապարտում… Այս երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ իրեն հայտնի է, որ այս գործընթացում կան ճնշումներ Հայաստանի վրա, բայց ինքն ուզում է, որ բոլորի […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 17:25

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը  փորձեց պարզել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ կառավարությունը պատրաստե՞լ է կոնկրետ վերլուծություն, թե սահմանի բացման դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր երկրի  տնտեսությունը, և այն արդյոք չի՞ լինի ռիսկային քայլ: Պատգամավորը նաև արտահայտեց իր մտավախությունը, թե այդ արձանագրություններով թուրքական […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 17:06

Ըստ վիճակագրության, վերջին շրջանում Ադրբեջանում հանցագործությունները իրականացվում են առավել դաժանությամբ[1]: Ըստ ադրբեջանական մամուլի, այնտեղ հազվադեպ չեն եղբոր կողմից եղբորը, մոր կողմից որդուն կամ ամուսնու կողմից կնոջը սպանելու դեպքերը: Ադրբեջանի գլխավոր հոգեբան Հերայ Հերայբելին Trend News-ին հայտնել է, որ հանրապետությունում հատուկ դաժանությամբ հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ագրեսիվության աճով: Հոգեբանը, հղում անելով իր ուսումնասիրությանը, նշել […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 16:49

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասերի անկյունում» երեկ կազմակերպվել էր հանդիպում պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ հանգամանալից խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և այսօր պետական քարոզչամեքենայի միջոցով  առավել շրջանառվող ադրբեջանական և թուրքական թեզերից, համաձայն որոնց, Հայաստանի և Սփյուռքի շահերը միմյանց հակասում են: Ա. Այվազյանն ասաց, որ եթե չենք կարող հարաբերվել, ապա Սփյուռքի […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 15:13

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 15:00

«Թուրքերը կարող են սկսված բանակցությունների գործընթացն օգտագործել ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգելու համար»,- նման մտահոգություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Ղարաբաղի և Հայաստանյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը այսօր «Դե Ֆակտո» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Թեև մտահոգություններ կան, այնուամենայնիվ, նրա վերաբերմունքը դրական է և’ հայ-թուրքական սահմանի բացման, և’ նախագահի համահայկական ուղևորության վերաբերյալ, քանի որ «նախագահի […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 14:35

Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Նախապայմաններ կան, դա ակնառու է: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւս թաքնված նախապայմանները կան: Երբ ասում են` այլ երկրների տարածքային ամբողջականություն, ըստ էության, խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Իլհամ Ալիեւը 3-4 օրը մեկ հայտարարում է, որ մեր հանրապետության տարածքը Արեւմտյան Ադրբեջանն է: Եվ ես չեմ հանդիպել համարժեք պատասխանի: Այնպես որ, […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 14:15

Չնայած այն բանին, որ հայաստանյան իշխանությունները հայտարարում են, թե դեռևս հայտնի չէ նախաստորագրված արձանագրությունների ժամկետը, թուրքական կողմն անվերջ հայտարարում է, թե  հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Այդ մասին այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Wall Street Journal թերթին: Իսկ լրագրողի հարցին` կախվա՞ծ է, արդյոք, այդ իրադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 13:50

Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են  լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված   արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական  ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և  դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]