Այսօր Քիշնևում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու է ԱՊՀ 11 երկրներից ընդամենը 7 երկրի ղեկավար: Գագաթնաժողովին մասնակցելու համար Քիշնև է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթնաժողովի աշխանտանքներին չեն մասնակցելու Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները: Ղազախստանն ու Տաջիկստանը գագաթնաժողովին կներկայանան երկրների վարչապետերի մակարդակով, Թուրքմենստանը կներկայացնի փոխվարչապետը: Այս գագաթնաժողովի շրջանակներում տեղի […]
Հոկտեմբեր 2009
Այսօր ավարտվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պաշտոնյանների տարեկան հավաքը Ստամբուլում, որոնք ընթանում են բողոքի ցույցերով: Թուրքական TRT հեռուստաալիքի տեղեկատվությամբ, արդեն երկրորդ օրն է թուրք ոստիկանները արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի օգնությամբ ցրում են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դեմ Ստամբուլում կազմակերպվող բողոքի ցույցը: Ինչպես նշում են լրատվամիջոցները 100-200 թուրք ցուցարարներ ոստիկանների […]
Թուրքիայի մեջլիսը, երեկ երկար քննարկումներից հետո, հավանությունն է տվել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զորքերի գործողությունների երկարաձգմանը ևս մեկ տարով: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դա անհրաժեշտ միջոցառում է: Այս կերպ իշխանությունները երկիրը ապահովում են Իրաքից քուրդ զինյալների հնարավոր անօրինական ներխուժումներից: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում կանոնավոր կերպով գործողություններ են […]
2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ավարտում է համահայկական ուղևորությունը, որի վերջին կանգառը լինելու է ռուսական Դոնի Ռոստով քաղաքը: Այստեղ մեր երկրի ղեկավարը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու նպատակով կհանդիպի ԱՊՀ անդամ երկրներում գործող հայկական մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Այստեղից նա կմեկնի Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Դրա շրջանակում վաղը նախանշված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: […]
«Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր քաղաքականության ուղեգիծը սփյուռքահայության պատանդ դառնա»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Wall Street Journal»-ի հարցազրույցում: Պատասխանելով խորհրդարաններում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին հարցին, Էրդողանն ասել է, թե ինքը ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ, օրինակ, Անկարայում այդ հարցն անցկացվելու է փակ քվեարկությամբ: Էրդողանը կարծիք է հայտնել, […]
Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները: Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում: Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, […]
«The Wall Street Journal» ամերիկյան հայտնի ամսագրին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, միայն թե հայերը դա չեն ցանկանում: Սփյուռքի գործոնը հերթական անգամ մեջբերելով` թուրքը եզրակացնում է, որ հայկական քաղաքականությունը ոչ թե իշխանություններն են որոշում, այլ Սփյուռքը: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքական կուրսին, […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց այն մտահոգությունը, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում կան նախապայմաններ: «Թուրքիայի հետ երկխոսության ոչ թե սկիզբ կդրվի, այլ հնարավոր երկխոսության վերջը կլինի, որովհետև այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող էր մեզանից ակնկալել ու որևէ երկխոսության կարիք Թուրքիան չի […]
«Նովոստի» մամուլի կենտրոնն այսօր հյուրընկալել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին: Լրագրողների հետ հանդիպման առիթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունն էր և նախաստորագրած արձանագրությունների քննարկման փուլի ավարտը: Բանախոսն արտահայտեց իր և իր կուսակցության դիրքորոշումը` Ղարաբաղի, Սփյուռքի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Նա նշեց, որ ՀՀԿ-ի տեսակետները չեն փոխվել այս խնդրի վերաբերյալ, և որ հայ-թուրքական […]




