Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 6, 2009թ. 13:00

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 11:36

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եվրոպական  մի շարք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ  կրկին անդրադարձել է Հայաստան -Թուրքիա հարաբերություններին,   միաժամանակ  խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  կարգավորման մասին: Ըստ նրա` Քիշինևում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման   գործընթացին: Գյուլը […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 10:35

Ստեփանակերտ, 5 հոկտեմբերի 2009թ. Թանկագին ուսուցիչներ Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Եվ ես ուզում եմ ի սրտե շնորհավորել  բոլորիդ, մեծարանքի ու երախտիքի ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Ձեր աշխատանքն իրավացիորեն արժանի է բարձր գնահատանքի ու խոնարհումի: Մենք բոլորս ժամանակին եղել ենք աշակերտներ եւ մինչեւ այսօր էլ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու մեր ուսուցիչներին: Դպրոցական […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 10:30

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կստորագրվեն: Ըստ նախատեսվածի`Բեռնի կառավարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հանդես է գալու որպես միջնորդ կողմ: Փաստաթղթերը ստորագրելու են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այդ նպատակով Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը շաբաթվա վերջին կժամանեն Շվեյցարիա: Փաստաթղթերի ստորագրումից հետո դրանք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Armar.am


Հոկտեմբեր 6, 2009թ. 09:35

Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ: Նախագահ Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 21:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկիր խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակը։ «TrendNews»


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:39

Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ)`աշխարհի նախկին չեմպիոնը միջին քաշային կարգում, ով հոկտեմբերի 17-ին Բեռլինում մենամարտելու է IBF վարկածով աշխարհի բռնցքամարտի  գործող չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ պատրաստ է պատժել իր հակառակորդին ամենաչնչին սխալմունքի դեպքում: «Արթուր Աբրահամը լուրջ մրցակից է, և շատերը նրան հաղթող են համարում մեր մենամարտում: Ես ինձ հոյակապ եմ զգում և  կենտրոնացած եմ […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:37

Ավելի քան 12,000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ` իրենց բողոքն արտահայտելու համար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ինչպես հայտնում է Ասպարեզը, արձագանքելով համահայկական ուղեւորության շրջանակներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` ցուցարարները կանգնել էին հյուրանոցի մոտ պաստառներով, որոնց վրա գրված էր` «Սերժ, մի’ դավաճանիր հայ ազգին», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:32

«Նովոստի-Գրուզիա»   գործակալության հաղորդմամբ` Հայաստանն ու Վրաստանը պետք է ակտիվացնեն սահմանազատման   դիրքորոշումները հստակեցնելուն ուղղված երկխոսությունը: Բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է կոնկրետ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունն ակտիվացնելու ցանկություն»,- ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի, […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:20

«Ռեգնում» լրատվական գործակալության տվյալներով` հոկտեմբերի 5-ին  Երասխ-Երևան ճանապարհի վրա` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել միջադեպ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի և Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի  միջև վեճ է ծագել, որի արդյունքում  Զադոյանը մեքենայի բանալիով հարվածել է պատգամավորի գլխին, որին վերջինս պատասխանել է հինգ կրակոցով` իր սեփական «Բրաունինգ» մակնիշի ատրճանակից: Արթուր Զադոյանը  վնասվածքներ […]