Ինչպես հայտնում է Armar.am-ի խորհրդարանական թղթակիցը, այս պահին Ազգային ժողովում մեկնարկել է «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Նիստը նախագահում է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահԱրմեն Ռուստամյանը: Բացման խոսքով հանդես եկած ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե սույն քննարկումը, որին մասնակցում են երկրի հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների […]
Հոկտեմբեր 2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե Lեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում զգալի առաջընթաց կա, որը նախորդ տարիներին չի նկատվել: Ավելին Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը կժամանի Թուրքիա և ներկա կգտնվի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին: Միաժամանակ ակնարկել է, որ եթե նունիսկ ՀՀ նախագահը չայցելի, միևնույն է, դա չի ազդի […]
Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում` արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք մշտական բնակություն հաստատեցինք այստեղ, ու առաջին իսկ օրից բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարեց և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և […]
Երեկ երեկոյան Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան): Նախատեսվում է, որ միջնորդները պետք է հանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետև այցելեն Ստեփանակերտ ու Բաքու:




