Բազմիցս է խոսվել մայրաքաղաքում Շտապ օգնության ծառայությունների անբարեխիղճ աշխատանքի մասին, սակայն պարզվում է, որ մարզերում այդ հարցը շատ ավելի բարձիթողի վիճակում է: Օրերս Դիլիջանում էի, ու հոգսաշատ դիլիջանցիները քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների կողքին հատկապես նշում էին շտապ օգնության ծառայությունների վատ աշխատանքը: Որպես թարմ դեպք` պատմեցին քաղաքապետարանի շենքի դիմաց ուշագնաց եղած աղջկա մասին, որի կյանքը փրկելու […]
Հոկտեմբեր 2009
Գորգը` ժողովրդի պատմության վավերագիր Իսկ Հայաստանում գորգի գիտական ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել… Մեր կենցաղն այսօր դժվարանում ենք պատկերացնել առանց բնակարանի կահավորանքի բաղկացուցիչ մասի` գորգերի: Մշտապես գործածելով հարմարավետության, երբեմն նաև պերճանքի այդ առարկան` չենք էլ մտածում, որ գորգագործության մշակույթը մեզանում գոյություն է ունեցել վաղնջական ժամանակներից: Ավելի ճիշտ, մենք բոլորս կարծես միշտ իմացել […]
Այսօր Խորհրդարանում սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումները: Խորհրդարանական հիշյալ միջոցառման ընթացքում հնչած կարծիքներից է հիմնականում կախված այն հարցի պատասխանը, թե կվավերացնի՞, արդյոք, Ազգային ժողովը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված վերոնշյալ փաստաթուղթը, թե` ոչ: Նախաստորագրված արձանագրությունների դրույթներն երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեց նաև Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ: Իսկ այսօր` հոկտմբերի 1-ին, մեկնարկում է Հայաստանի […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել հայ անվանի երգահան Կոնստանտին Օրբելյանին` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին: Նույն օրը նախագահը մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարադության պալատում տեղի ունեցած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգ-երեկոյին, ուր և անվանի երգահանին հանձնվել շքանշանը: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իր ելույթում Արար Պապյանը նշեց, որ ցանկացած հուզախառն հայտարարություն` «21-րդ դարին վայել չէ փակ սահմաններ հարևանների հետ», «պետք չէ հավերժական թշնամիներ լինել հարևանների հետ», նման բառախեղդ արված մտազեղումները` խնդիրը գլխիվայր ներկայացնելու փորձեր են: «Արձանագրությունները միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը փոխադարձաբար ստանձնում են որոշակի իրավունքներ և պարտավորություններ, ուստի դրանք կարող են գործել […]
Այս պահին ԱԺ-ում շարունակվում է «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Քննարկման սկզբում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ ևս հնչեցրեց վերջին օրերին տարբեր առիթներով արտահայտված այն միտքը, թե Հայաստանը Թուրքիայի հետ սկսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների , ինչը բավականին բարդ գործընթաց է: Նա հույս հայտնեց, որ այս լսումները […]
“ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացնում է “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ “Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները” խորագրով Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական ավանդույթների, մտածողության, վարքաբանական նորմերի և այլ բնութագրիչների մասին համապարփակ գիտելիքներն անհրաժեշտաբար պետք է կազմեն ցանկացած հայ երիտասարդի ինքնության հիմնասյունները։ “ԱՐՏԱԳԵՐՍ” երեկոյան […]
Մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարից հետո արդեն երկու օր է գործարանում սկսվել է վերագործարկման գործընցաթը: Գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի միայն 15-20 օրից: Այս մասին հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նշվենք, որ վթարից հետո գործարանում ընթացել են վերանորոգման եւ վերագործարկման աշխատանքներ, ինչպես հրդեհից տուժած արտադրամասում, այնպես էլ ամբողջ գոծարանում: Այդ […]
Սեպտեմբերի 29-ից Թուրքիայի Բուրսա քաղաքում` թուրքական հասարակական տարբեր կազմակերպությունները միավորող «Kamu-Sen» արհմիությունը`թուրքական և ադրբեջանական այլ կազմակերպությունների աջակցությամբ կազակերպել է ստորագրահավաք` ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա կատարելիք այցելության։ «Kamu-Sen»-ի Բուրսայի նահանգային ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն ասել է, թե այս միջոցառումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու […]
Հոկտեմբերի 1-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսել Փարիզի, Նյու Յորքի, Լոս-Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախատեսվում է, որ համահայկական ուղևորության ժամանակ ՀՀ նախագահըկանցնի ավելի քան 30 հազար կմ տարածքով, կհանդիպի 35 […]




