Թվում է, որ Նախագահ Օբամայի և Ձեր միջև կան նմանություններ` կապված համապատասխանաբար ԱՄՆ և Հայաստանի վաղեմի և չլուծված մարտահրավերներին առերեսվելու Ձեր մոտեցումների հետ: Նախագահ Օբամայի պարագայում նա պայքարում է իր կողմից ժառանգած ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, միաժամանակ մարում է Իրաքի պատերազմը, ակտիվացնում Աֆղանստանի պատերազմը, հետամուտ է եղել ֆինանսական ինստիտուտների նկատմամբ կառավարական վերահսկողության մեջ հիմնարար փոփոխությունների կատարմանը, […]
Հոկտեմբեր 2009
«The Armenian Reporter» թերթին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե հայկական կողմը երբեք թույլ չի տա սակարկության առարկա դարձնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նախագահը, պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյո՞ք, Հայաստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինության» քաղաքականությանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն […]
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է Armar.am-ի hարցերին: –Պարոն Սահակյան` հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց թե արձանագրությունները փոխելը կամ չստորագրելը, նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել սահմանի բացումը: Բայց չէ՞ որ Թուրքիան վաղ թե ուշ` միջազգային պարտավորություններից դրդված, պետք է բացեր սահմանը: Ուրեմն ինչո՞ւ ենք դրանով պարտադրված ուզում ստորագրել այս արձանագրությունները: – Նախ ասեմ, որ […]
«Ժառանգություն» կուսակցությունում կատարված իրադարձությունները քաղաքական դաշտում հիմնականում զարմանք, շատերի մոտ էլ հիասթափություն էին առաջացրել: Հիասթափվել էին առաջին հերթին չափազանց բարեկիրթ, քաղաքավարի ու հաճելի ժպիտով Րաֆֆի Հովհաննիսյանից, որը չէր կարողացել ժամանակին ձեռքը սեղանին խփել ու բոլորին իր բուռը հավաքել: Երկրորդ հերթին` նորից Րաֆֆի Հովհաննիսյանից, որ չափազանց շատ էր վստահել իր շուրջը հավաքված մարդկանց` մոռանալով, որ վերջիններս […]
«Հայրենի հողը մենք ժառանգություն չենք ստացել մեր պապերից, այլ պարտքով ենք վերցրել մեր զավակներից»: Չնայած այս խոսքերի հեղինակը 15-16-րդ դարերի մի հնդկացի առաջնորդ է, ով իր վրդովմունքն էր հայտնում Ամերիկայի գաղութարարներին, այն այսօր էլ արդիական է և այդպիսին է լինելու միշտ: Երևանի տարբեր բուհերի ուսանողներ կազմակերպել էին «Ադրբեջանցիների հակահայկական թեզերը» թեմայով հանդիպում-քննարկում: Նպատակը ադրբեջանական քարոզչական […]
Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը լրատվամիջոցներին ուղղած նամակում տեղեկացնում է. «Հայաստանում են գտնվում սփյուռքից ժամանած մի քանի անձինք, ովքեր ներկայանում են որպես ՀՌԱԿ ԱՄՆ Արևելյան և Կանադայի շրջանակի ղեկավարներ, Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ և այդ անվան տակ իրականացնում են հանդիպումներ, տալիս են հարցազրույցներ: Հաշվի առնելով վերը նշվածը, […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է 163 միլիոն ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009 թվականի հեռուստամարաթոնը հովանավորելու նպատակով: Արդեն չորրորդ տարին է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռուստամարաթոնի հավանավորն է: Այս տարի նոյեմբերի 26-ին հեռուստամարաթոնը հեռարձակվելու է Լոս-Անջելեսից: Այդ օրն ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք: Իսկ հավաքված հանգանակությունները կուղղվեն Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը: Միաժամանակ կշարունակվի […]
Հմուտ քաղաքական գործիչը նախագահի հրաժարականը պահանջելուց զատ շատ ավելի կարևոր պահանջներ ունի ներկայացնելու, կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելում, թե նախագահի հրաժարականի պահը իրականում պետք է հասունանա, քանի որ նախագահի կողմից այս պահին իրականացվող քայլն արդեն իսկ համարժեք է սեփական հրաժարականին: «Պահանջել հնարավոր է ամեն ինչ, նաև երկրի նախագահի հրաժարականը, սակայն լինելով սկզբունքային քաղաքական գործիչ, […]
Հարցազրույց` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ – Եթե մարդը հայտարարում է, թե Աղդամն իր հայրենիքը չի, ապա այդ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել: Մեր քաղաքականության մեջ ինչ-որ արտառոց բան չի եղել: Այն գլխից կոմպլեմենտար քաղաքականություն են վարում: Եթե մարդ փորձում է ինչ-որ մեկին դուր գալ, ապա նա հաճոյանալու խնդիր ունի, […]
Գալուստ Սահակյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով` հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման շարժառիթները տնտեսակա՞ն էին, թե՞ քաղաքական հարցին` ասաց. «Դժվար է բաղադրիչները իրարից հեռացնել: Սկզբունքորեն գիտակցում ենք, որ խնդիրը վերաբերում է ճանապարհների բացմանը: Փորձում ենք տնտեսական մեկաբանություններ տալ, բայց շեշտը դնել միայն տնտեսականի կամ քաղաքականի վրա` ճիշտ չէ: Կարելի է ասել 70 միլիոնանոց շուկա ենք ունենալու: […]




