Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 2, 2009թ. 13:48

Երեկ սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը, որի ընթացքում նա քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացները Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Չնայած այն հանգամանքին, որ հայկական հեռուստաընկերություններում հանդես եկող սփյուռքահայերը հիմնականում դրական գնահատականներ են հնչեցնում նախաստորագրված արձանագրությունների կապացությամբ…


Հոկտեմբեր 2, 2009թ. 12:40

– Ոչ ասել թուրքական ապրանքներին, -կոչ է անում   Սպառողների Միության նախագահ Արմեն Պողոսյանը: Այսօր «Փաստարկ» ակումբում  անդրադառնալով   հայ-թուրքական սահմանի բացմանը  և դրական գնահատելով այն, նա նշեց, որ դրանով հայկական արտադրանքը  մրցունակ է դառնում նաև հայրենական շուկայում: Նա չժխտեց թուրքական էժան ապրանքի ներհոսքը Հայաստան, սակայն դրան դիմակայելու լավագույն տարբերակ համարեց  Գերմանիայի օրինակին և առաջարկեց […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 12:05

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հասարակական կարծիքը ֆիզիկական առարկայի նման մի բան է: Այսինքն հասարակական կարծիքն այն չէ, ինչը ես կամ մենք կիսում ենք` հակառակը, այն ինքնուրույն, անկախ մեր կամքից մեզ պարտադրում է  իր իրականությունը, ստիպելով մեզ` հաշվի նստել իր հետ: Խոսե Օրտեգա-Ի-Գասսետ Ընդունված է համարել, որ սոցհարցումներն իրականացվում են` կոնկրետ հարցի նկատմամբ հասարակական կարծիքը պարզելու նպատակով:    Սակայն  […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 11:30

Թուրքիայում երեկ մեկնարկել է Մեջլիսի աշնանային նստաշրջանը: Երկրի նախագահը բացելով նիստն ու խորհրդարանականներին ներկայացնելով առաջիկա օրակարգային հարցերը, իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանի առաջնային հարցերից է լինելու քրդական խնդիրն ու հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը:


Հոկտեմբեր 2, 2009թ. 10:00

Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդես գալով Թուրքիայի փոքրամասնությունների մասին զեկույցով, նրանում անդրադարձել է Թուրքիայի դպրոցներում տիրող ներկա իրավիճակին և մատնանշել այն փաստը, որ ամեն օր` մինչ դասը սկսվելը, բոլոր աշակերտները` միասնաբար, մի քանի անգամ կրկնում են երդում հիշեցնող հետևյալ նախադասությունը. «Որքան երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Ըստ Համարբերգի, Թուրքիայի տարրական […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 09:30

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սեյրան Օհանյանը շնորհավորեց Ռոբերտ Բրադկեին ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր ռուս և ֆրանսիացի…


Հոկտեմբեր 1, 2009թ. 21:21

Ինչպես և կանխատեսվում էր,  ԱԺ-ի պատմության մեջ հոկտեմբերի մեկը կմնա որպես վերջին շրջանում խորհրդարանական ամենաբազմամարդ, ամենաթեժ քննարկումների օր: Լսումների կազմը բավականին ներկայացուցչական էր, իսկ հնչեցված կարծիքները` խիստ տարբեր: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայավուցիչներն իրենց ելույթներում կողմ էին արտահայտվում արձանագրությունների բովանդակությանը, շեշտելով, որ խոսքը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է և զերծ էին մնում վերլուծել տեքստի […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 20:37

Կառավարության շենքի և ԱԳ նախարարության դիմաց խմբված դաշնակցակաների պահանջը նույնն է, ինչ վերջին 15 օրերին: Այսօր ցուցարարների քննարկումների թեման  նախագահ Սարգսյանի երեկվա ելույթն էր: -Դա, պարզապես, աչքկապոցի էր,- ասում է դաշնակցական Ռազմիկը,- նա փորձում էր համոզել, որ ամեն ինչ արվում է ինչպես հարկն է և անհանգստանալու կարիք չկա: ՀՅԴ նեկայացուցիչները  ունեն նույն համոզմունքը, որ փաստաթղթի […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 20:15

«Բոլորն էլ կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն ի՞նչ գնով»,- ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ո’չ Թուրքիան, ո’չ էլ միջազգային հանրությունը չէին կարող Հայաստանին պարտադրել գնալ ավելի մեծ զիջումների, քան առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն է»,- նշեց Ա. Ռուստամյանը՝ նկատելով, որ այս արձանագրություններով Հայաստանը շեղվել է առանց […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 20:13

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին: ողմ լինելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախեւառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններս, հայտարարում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է […]