«Հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունները միջազգային օրենքի խախտում է,- ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը,- որովհետև Հայաստանը և Թուրքիան այս արձանագրություններով փորձում են վերատեսության ենթարկել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով սահմանվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը»: Բանախոսը հակասություններ է տեսնում նաև այս փաստաթղթի և ՀՀ Սահմանադրության միջև, որի 11-րդ կետում նշված է, որ […]
Հոկտեմբեր 2009
Երեւան, 05 հոկտեմբերի, 2009թ.: Հիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում ուսանող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաները, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով: Լավագույն ուսանողների թեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը, ի դեմս` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի […]
Հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի Հիլթոն հյուրանոցի սրահում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք նրա ելույթը: «Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարևոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա […]
Նոյեմբեր 5-8-ը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահան•ի Սան Խոսե քաղաքումª հանրահայտ Սիլիկոնյան հովտում, տեղի կունենա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված «ԱրմԹեք» համաժողովը: Այն հավակնում է դառնալ հայկական Դավոս: ԱրմԹեք 2009-ին մասնակցելու է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Սերժ Սարգսյանի համահայկական հնադիպումները շարունակվում են: Երկրորդ կանգառը Նյու Յորքն էր, ուր նա հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Նախագահն իր բացման խոսքում դարձյալ շեշտել է, որ Հայաստանն առաջ է ընթանում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու` առանց որևէ նախապայմանի.«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ […]
Ինչպես և կանխատեսվում էր Նախիջևան այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ողջ ճարտասանությունը բանեցրեց, որպիսի Ադրբեջանին հավաստիացնի, որ Հայաստանի հետ համագործեկցելու Անկարայի քայլերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կհաստատեն, ավելին, Բաքվի շահերին երբեք չեն հակասի։ Գյուլն իր բոլոր հանդիպումներում ամեն կերպ շեշտել է, որ Ադրբեջանի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներն են: Ելույթ ունենալով Թուրքալեզու երկրների առաջնորդների գագաթաժողովին, […]
Նախիջևանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է արձանագրությունների դեմ արտահայտվող հայկական սփյուռքի խնդրին և նկատել, թե վերջինս չպետք է խոչընդոտի տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի գնահատական կտա հայկական սփյուռքի արձագանքներին, Գյուլը պատասխանել է. «Ասելիքս հայկական սփյուռքին հետևյալն է. եթե Հայաստանի ապագայի մասին մտածում են, ապա պետք է աջակցեն Կովկասում […]
Թուրքական «Հյուրիեթ» թերթը հիմնվելով դիվանագիտական աղբյուրների վրա տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը` հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին, այլևս վերջնականապես որոշված է: Թուրքիայի նախագահականը, արտգործնախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և ֆուտբոլի ֆեդերացիան սկսել են ակտիվ նախապատրաստվել ընդունելությանը: Բուրսա քաղաքում, ուր պետք է տեղի ունենա խաղը, տարվում են անվտանգության աշխատանքներ։ Ներքին գործերի նախարարությունը միջոցներ […]
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Սուխումիում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը` ի պատասխան Թուրիքայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Ավելին, չի էլ պատրաստվում Հյուսիսային Կիպրոսի հետ առևտրի մեջ մտնել, ինչպես այսօր տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Նա ասել է, որ Ռուսաստանը չի […]
Սերժ Սարգսյանի համազգային ուղևորության առաջին օրը, հայությունը բողոքով դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջին ընդվզումը տեղի ունեցավ Փարիզում` այն պահին, երբ նախագահը պատրաստվել է ծաղիկներ դնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում կառուցված Կոմիտասի հուշարձանի մոտ։ Հավաքված 1000 սփյուռքահայերին ֆրանսիացի ոստիկանները` հարվածներ հասցնելով, հետ են մղել: Ստացված տեղեկատվության համաձայն`կան վիրավորներ: Armar.am




