«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում` եվրոպական քաղաքներից մեկում»: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Դիվանագետի խոսքերով, հանդիպման կոնկրետ օրն ու վայրը կհրապարակվի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Էլմար Մամեդյարովն ասել է նաև, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակում ոչ […]
11 Նոյեմբեր 2009
Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]
Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի կունենա խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաևան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովը քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սկսված գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ դեռ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում Ադրբեջանի 11 պատգամավորներ շտապել էին Թուրքիա` իշխանություններից հավատարմության երդում կորզելու նպատակով, որպեսզի վերջինս ղարաբաղյան […]
Իրանի կառավարությունը որոշում է ընդունել` Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը միակողմանի չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Իրանի ազգային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջին: Համաձայն տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին դեռևս հոկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացրել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին նախագիծ: Նախքան այդ, համապատասխան առաջարկ էր ուղարկվել […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօրվանից ընկերության բաժանորդները կարող են գրանցվել ընկերության SMS պորտալում (http://sms.vivacell.am/Login.aspx) և հաղորդագրության տեքստը մուտքագրել անմիջապես համակարգչից: Այստեղ բաժանորդը կարող է նաև պահպանել իր հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը և շատ ավելին: Սակագներ Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց – 15 դրամ Դեպի այլ ուղղություններ – 20 դրամ Գրանցման համար […]
Երկրում ներքաղաքական լարվածություն է հասունանում Երեկ Թուրքիայի խորհրդարանում, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև: Ասենք, որ բարեփոխումների փաթեթը վերաբերում է քրդական հարցերին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննարկման ընթացքում իրենց բողոքն են արտահայտել` հնչեցնելով հակակառավարական կոչեր: Ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը խանգարելու […]
Այն, որ Հայաստանն այսօր հեղեղված է բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններով, դա փաստ է։ Ամեն մեկն իր մեթոդներով փորձում է հնարավորինս շատ «մոլորյալների» իր ցանցը գցել: Կրոնական մոլեռանդների անօրինական գործողություններին Հայաստանում հնարավոր չէ ոչինչ հակադարձել, քանի որ չունենք հստակ օրենք: Ներկայումս գործող օրենքը դեռ մի բան էլ կանաչ լույս է վառում նրանց ճանապարհին: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության […]
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի: Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, […]
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին կարճատև պաշտոնական այցով Բուդապեշտից ուղևորվել է Շվեյցարիա: Էդվարդ Նալբանդյանն ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Շվեյցարիայի միջնորդությանը, Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն […]
Վերջերս «Եհովայի վկաներ» կոչվող աղանդավորական կազմակերպությունը դիմել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրին` պետական գրանցում ստանալու նպատակով: Սակայն մերժում էր ստացել` կարգավորող մարմնի բացասական եզրակացության հիմքով: Մեր տեղեկություններով, աղանդավորները, մերժում ստանալուն պես, դիմել են դատարան: Աղանդավորական այդ կառույցի քայքայիչ գործունեության դեմ ոտքի են կանգնել հանրապետության երիտասարդական բոլոր կազմակերպությունները: Նկատենք, որ այս քայքայիչ աղանդի դեմ պայքարում […]




