11 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 11, 2009թ. 15:45

Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի անվտանգության համար մեծագույն սպառնալիքը «Քրդական բանվորական կուսակցության» ահաբեկչական գործողություններն են: Այդ իսկ պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում որոշում է կայացվել խստացնել պայքարը քրդերի դեմ: «Ծրագրել ենք Սիրիայի սահմանում` 18, Իրան-Իրաքի սահմանում` 17 և Հայաստանի սահմանում` 11 ուղեկալային մասնաշենք կառուցել: Դրանցից 11-ի շինարարությունը և 7-ի ստորգետնյա աշխատանքներն […]


Նոյեմբեր 11, 2009թ. 15:40

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրով՝ իրանական կողմի և ֆինանսավորող կազմակերպությունների հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սագսյանը: Ներկայումս Ասիական զարգացման բանկի կողմից  քննարկում  է եկող տարվա ընթացքում Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու խնդիրը։ Այդ գումարները պետք է ուղղորդվեն երկաթուղու` տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը կազմակերպելուն. «Մնացած բոլոր գործողությունները բխելու են այդ […]


Նոյեմբեր 11, 2009թ. 15:25

Ամիսներ շարունակ տարբեր աղբյուրներից  տեղեկատվություն էր տարածվում, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվելու: Թերևս նկատի էր առնվում այն, որ   Բրայզան ինքն էր խոստովանել, թե  իր համար հարազատ է Հարավային Կովկասը և կցանկանար աշխատել այստեղ: Սակայն այսօր դարձյալ տեղեկատվություն է տարածվել, թե ԱՄՆ պետական դեպարտամենտը դադարեցրել է […]


Նոյեմբեր 11, 2009թ. 15:24

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, եթե այս պահին էլ բացվի հայ-թուրքական սահմանը, 1-2 օրվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել երկաթուղային փոխադրումները. «Մեր երկաթուղային  համակարգը մշտապես պահպանվել է շահագործման համար համապատասխան վիճակում։ Այն հատվածում, որը չի շահագործվում, մշտապես կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում, և եթե այսօր էլ որոշում կայացվի, 1-2 օրվա ընթացքում երկաթուղային փոխադրումները կարող […]


Նոյեմբեր 11, 2009թ. 15:15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ներկայացրեց այս ոլորտի 2010թ. բյուջեն։ Նշվեց, որ 2010թ. բյուջեով ոլորտին հատկացված է 34 մլրդ դրամ՝ 2009թ. 38,8 մլրդ դրամի փոխարեն. «Նախատեսված այդ միջոցներով, հաշվի առնելով նաև այն վարկային ծրագրերը, որոնք եկող տարի իրականացնելու ենք, բավական մեծ աշխատանք կկատարվի ճանապարհաշինության բնագավառում»,- […]


Նոյեմբեր 11, 2009թ. 15:03

Երեւան, 11 նոյեմբերի, 2009թ.: Ս. թ. նոյեմբերի 6-ին Հիմնադրամը շահագործման հանձնեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նորակառույց դպրոցը` ամբողջովին կահավորված: Դպրոցի կառուցումն ու կահավորումը (ընդհանուր արժեքը շուրջ 200 միլիոն 460 հազար ՀՀ դրամ) իրականացվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հովանավորող կողմի եւ ծրագրի բարերարների այցով պայմանավորված` դպրոցի պաշտոնական բացումը տեղի […]


Նոյեմբեր 11, 2009թ. 14:54

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են և […]


Նոյեմբեր 11, 2009թ. 14:48

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի միջև կայացած հանդիպման ժամանակ նշվեց, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, արտգործնախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հարաբերությունների զարգացումը […]


Նոյեմբեր 11, 2009թ. 14:44

Թուրքիայի և Իրանի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Անկարան պետք է Թեհրանին հետախուզական տեղեկություններ հաղորդի իսրայելական հնարավոր հարվածներից խուսափելու համար: Համաձայն մի շարք լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, այդ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրդողանի` Թեհրան կատարած այցելության օրերին: Նշված […]


Նոյեմբեր 11, 2009թ. 14:04

Համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի հրամանի` Ուրուգվայի Արևելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս ՈՒԱՀ-ում, նստավայրը` Մոնտեվիդեո: Ս. թ. հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի` Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան: Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր […]