11 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 11, 2009թ. 18:41

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ՍՕՍ-Կինդերսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության պատվիրակությանը` կազմակերպության Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, մերձբալթյան հանրապետությունների և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Զդենկո Սեդլարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորում է այն երկխոսությունը, որ մեկնարկել է կազմակերպության ու […]


Նոյեմբեր 11, 2009թ. 18:36

Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում: Այդպիսի որոշումներից առաջինն ընդունվեց 1992թ. հունվարի 18-ին, որով փորձ էր արվում ինչ-որ կերպ կարգավորել հողերի […]


Նոյեմբեր 11, 2009թ. 18:30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ կրթության ոլորտում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աշխատանքները միշտ արդյունավետ են եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնախանշեն հավակնոտ նոր ծրագրեր: «Ցանկացած […]


Նոյեմբեր 11, 2009թ. 18:30

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը: Վարչապետը առանձնահատուկ ընդգծեց այն աշխատանքի կարևորությունը, որ տիկին Վիդալն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում` առաքելության չորս տարիների ընթացքում, առանցքային համարելով ոչ միայն ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների իրականացրած աշխատանքներն, այլև կազմակերպության մշտական համակարգողի անձնական ներդրումը, որի համար […]


Նոյեմբեր 11, 2009թ. 17:56

Վերջին տվյալներով Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 40-ի: Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ միայն այսօր մահացել է 4 երեխա, որոնցից երեքը 5-ից 13 տարեկան են, իսկ մեկը` նորածին: Այս  պահին Թուրքիայի հիվանդանոցներում խոզագրիպի ախտանիշով հիվանդանոց են տեղափոխել 145 մարդ, որոնցից` 33-ը վերակենդանացման բաժնում են: ArmAr.am


Նոյեմբեր 11, 2009թ. 17:12

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը Դեյ.ազ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում նկատել է, թե Թուրքիայի` Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալու հավակնություններն անիրական են:   Կռիլովը կարծում է, որ Թուրքիան կարող է Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ միայն այն դեպքում, երբ համանախագահող երկրներից որևէ մեկն […]


Նոյեմբեր 11, 2009թ. 16:40

Նոյեմբերին 12-ին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Բելառուս։ Իսկ այցի նախօրեին, ըստ «Trend» գործակալության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն   խոսել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման մասին` ասելով. «Ես միշտ հակամարտող կողմերի նախագահներին ասել եմ, որ խնդիրը պետք է լուծեն երկու նախագահները։ Պետք չէ հույսը դնել միջնորդների վրա։ Միջնորդների ներգրավումը լավ է, սակայն դա առաջ է […]


Նոյեմբեր 11, 2009թ. 16:35

Հայաստանում տաքսի ծառայությունների թիվն օրեցօր ավելանում է։ Այս ճանապարհին բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, թե տեխնիկապես դրանք ինչ վիճակում են գտնվում։ Խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց, որ որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների տարիքը չպետք է գերազանցի 10 տարին։ Այսօր Հայաստանում մինչև 2500 այդ «տարիքի» տաքսի կա։ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը շեշտեց, […]


Նոյեմբեր 11, 2009թ. 16:33

Գրեթե ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ 1news.az-ը տեղեկություն է տարածում այն մասին,  թե իբր հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:  Ձեռքի հետ էլ  չեն մոռանում ընդգծել, որ   հայկական բանակին դիմակայում է ադրբեջանական «հզոր» «ազգային» բանակը: Անկեղծ ասած` «ադրբեջանական ազգային բանակ» բառակապակցությունն ընդամենը  ծիծաղ է առաջացնում: Եթե նման արտահայտություն շրջանառվեր 20-րդ […]


Նոյեմբեր 11, 2009թ. 16:28

Դավիթ Ջամալյան Հոգեբանական գիտությունների թեկնածու Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ներկայիս հայ հասարակությանը հուզող արդիական խնդիրներից է: Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք և պետք է լինե՞ն, թե` ոչ: Ընդգծելով այդ հարաբերությունների անխուսափելիության փաստը` հարկավոր է բազմակողմանիորեն վերլուծել առկա իրողությունները և դրանք կառուցել` առավելագույնս նվազեցնելով նոր սխալներ գործելու հավանականությունը: Այս խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում և ենթադրում մի […]