Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում կցրտի. գիշերը կգրանցվի մինչև 5, իսկ ցերեկը` 10-12 աստիճան տաքություն: Նոյեմբերի 17-ին և 18-ին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով։ Լեռնային որոշ շրջաններում տեղումները ձյան տեսքով կլինեն: Նոյեմբերի 19-ից հետո օդի ջերմաստիճանը ևս 3-4 աստիճանով կիջնի։ ArmAr.am
Նոյեմբեր 2009
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական տարածքի Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շիրակի, Շահվերդյան, Արտաշիսյան, Արշակունյաց, Արարատյան փողոցների, Արցախի փ. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նոյեմբերի 16-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ը կդադարեցվի […]
Վերջին տարիներին Հարավային Կովկասը վերածվել է քաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջաններից մեկի: Դա պայմանավորված է հիմնականում այնպիսի սառեցված հակամարտությունների առկայությամբ, որոնք ցանկացած պահի կարող են դարձյալ վերսկսվել: Դրանից զատ, Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը և կոմունիկացիոն հնարավորությունները մեր տարածաշրջանը դարձրել են գերտերությունների պայքարի կռվախնձոր: Սակայն, չնայած այս ամենին, այսօր Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները վերաբերվում են հայ-թուրքական հարաբերությունների […]
Պաշտոնական այցով ֆրանսիայում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել օժանդակել Թուրքայի ջանքերին՝ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում միջնորդի դեր կատարելու համար։ Ասադի Ֆրանսիա ժամանելուց 2 օր առաջ Ֆրանսիայում գտնվող Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ասադին՝ցանկացած տեղում, ցանկացած պահի, առանց նախապայմանների, որպեսզի երկուստեք փորձեն Մերձավոր Արևելքում իսրայելա-սիրիական գործընթացի կարգավորմանն ուղղված […]
Թուրքիայում`վերջին օրերին գրեթե հետին պլան է մղվել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Փոխարենը, առաջնային տեղում է քրդական հարցը: Թուրքիայի մեջլիսում շարունակում են քրդական հարցի շուրջ քննարկումները: Նկատենք, որ այն երկրում ներքաղաքական լարվածություն է ստեղծել: Սակայն երեկ «ժողովրդավարական բարեփոխումներ» ծրագրի քննարկումը, ի տարբերություն նախորդ օրերի ծեծկռտուքից, ընթացավ առավել խաղաղ մթնոլորտում: Բարեփոխումների վերաբերյալ առաջինը ելույթով հանդես է եկել Թուրքիայի […]
Սպանվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Թամազ Նինուան ու նրա կինը։ Նրանց սպանված են գտել իրենց սեփական բնակարանում։ Մահվան պատճառներն անհայտ են։ Ոստիկանությունը սպանության հետ կապված որևէ վարկած չի առաջարկում։ ArmAr.am
Այսօր առաջատար համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը բևեռված է Թուրքիայում քրդական խնդրի շուրջ ընթացող քննարկումների վրա։ Բրիտանական «The Economist» ամսագիրն իր վերջին համարում գրում է Թուրքիայի Մեջլիսում քննարկվող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի մասին: Հոդվածում նշված է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դարձավ երկրում առաջին քաղաքական գործիչը, ով ոտք դրեց Իրաքի հյուսիսում գտնվող կիսանկախ քրդական մարզ և հանդիպեց իրաքյան […]
Ս. թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի […]
Այսօր տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am կայքը, Թուրքիայի խորհրդարանում սկսվել է ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի շուրջ քննարկումները: Առաջինը ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը: Այս պահին օրինագծի փաթեթի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները, որոնցից հետո միայն ելույթ կունենա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի տեսակետը վճռորոշ կլինի: Նրանց գնահատմամբ` […]




