Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 13, 2009թ. 14:14

Այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի միջև վիզային համակարգի վերացումը կարո՞ղ է, արդյոք, նախադեպ հանդիսանալ ՀՀ-ի և ԳԴՀ-ի համար, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտն իր պատասխան խոսքը սկսեց կարճ նախաբանով. «Բազմիցս եմ շեշտել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի հարաբերությունները` սկսած 1992 թվականից, զարգանում են արդյունավետ: Այդ հարաբերություններում մեծ դերակատարում ունի առևտուրը, […]


Նոյեմբեր 13, 2009թ. 13:29

Նոյեմբերի 4-ին վրացի չորս  դպրոցական հատել են Վրաստանի սահմանը և հայտնվել  Հարավային Օսիայի տարածքում, որտեղ էլ ձերբակալվել են: Փաստի առնչությամբ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին: Ի դեպ, ըստ Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության, վրացի երիտասարդները ձերբակալվել են, քանի որ զինված են եղել նռնակներով ու պայթուցիկ այլ  նյութերով: Եվրամիությունը կողմերին […]


Նոյեմբեր 13, 2009թ. 13:17

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Գերմանիայի մի շարք համալսարաններում հայագիտության ամբիոնների պահանջարկի նվազման խնդրին և դրանց փակմանը: Դիվանագետին հատուկ նրբանկատությամբ, նա, նախ ափսոսանք հայտնեց, որ հայագետ չէ, ապա հավելեց, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորման դեպքում մեծ է հավանականությունը, որ հայագիտության ամբիոնները, և, […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:49

Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի  թուրք հասարակությանը: Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 12-ին, 60 […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:28

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ  կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»: Սակայն Ադրբեջանի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 12:03

Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։ Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին. «Պարոն Փամուկ. Դուք հանգուցյալ Հրանտ Դինքի հետ […]


Նոյեմբեր 13, 2009թ. 11:38

Որքանո՞վ են Թուրքիայում ոտնահարվում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս հարցի  ճշտման նպատակով Թուրքիա են այցելել Եվրոպայի խորհրդի  իրավաբանական հանձնախմբի անդամները: Եվրոպացի դիտորդներն այցելել են նաև Ստամբուլի Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Հյուրերի թվում են եղել Ավստրիայի և Եվրոպայի իրավաբանական հաստատությունից` Քրիստոֆ Կրապենվարթերը, Նորվեգիայի Օսլոյի համալսարանի սահմանադրական իրավագիտության բաժնից` Ֆրեդերիկ Սեժերսթեդը և […]


Նոյեմբեր 13, 2009թ. 11:29

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել՝ ևս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Այս որոշումը Օբաման հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ դեռևս չեն կարգավորվել։ Ի դեպ, Իրանի նկատմամբ սահմանափակումներն ԱՄՆ-ն կիրառում է դեռևս 1979 թվականից։ Իսկ 1980թ. ապրիլի 7-ից ԱՄՆ նախկին պրեզիդենտ Ջ. Քարտերը խզեց դիվանագիտական կապերը Թեհրանի հետ, արգելվեց […]


Նոյեմբեր 13, 2009թ. 11:29

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: «Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության […]


Նոյեմբեր 13, 2009թ. 09:55

Շվեյցարիայի դատարանը մերժել է Թուրքիայի կառավարության պահանջը` իրեն հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Աբդուլքադիր Այհանին: Տեղեկացնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը դեռևս 2007-ին  Այհանին տվել էր քաղաքական ապաստարան: Մինչ օրս Շվեյցարիայի կառավարությունը չի ընդունել իր վերջնական  որոշումը` Թուրքիայի կառավարության պահանջի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ, այն  կկայացվի  հաջորդ շաբաթ: Իսկ մինչ այդ, Այհանի փաստաբանները կարծում են,  որ հավանականությունը մեծ […]